Մետամարդ

Մետամարդ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչDC Comics
ԴեբյուտInvasion!
ՀեղինակՋորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էInvasion!?
Անձնական տվյալներ
Տեսակclass of fictional entities?
ԾննդավայրԵրկիր

DC Comics-ի DC տիեզերքում մետամարդը գերբնական ուժերով մարդն է[1]։ Այս տերմինը մոտավորապես հոմանիշ է Marvel Universeմուտանտ և մուտատ, WildStormփոստմարդ տերմիններին։ DC Comics-ում տերմինը օգտագործվում է բնութագրելու մարդանման արարածներին, ովքեր ունեն էքստրա նորմալ ուժեր և կարողություններ, դրանք կարող են լինել տեխնոլոգիական արարածներ, այլմոլորակայնիններ, մուտանտներ կամ բնույթով կախարդական էակներ։ Նրանց մեծ մասը սովորական ծնված մարդիկ են որոնք ծնվել են «մետագեն» գենետիկ տարբերակով, որի շնորհիվ նրանք ստանում են իրենց կարողությունները պատահարների կամ ինտենսիվ հոգեբանակն սթրեսի ժամանակ[2]։

Տերմինը որպես սուպերհերոսների ռեֆերենտ օգտագործվել է 1986 թվականից, ստեղծվելով Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի կողմից[3]։

Տերմինը առաջին անգամ օգտագործվել է այլմոլորակային ռասա Դոմինատորների կողմից, DC Comics-ի «Ներխուժում» (անգլ.՝ Invasion!) մինի շարքում։ Դոմինատորները օգտագործում էին այս տերմինը Երկիր մոլորակում ծնված գերմարդկային կարողություններ ունեցող ցանկացած մարդու բնութագրելու համար։ Մետա նախածանցը պարզապես նշանակում է դուրս, այսինքն մարդկանց կարողություններից դուրս[4]։ Մետամարդ նաև կարող է համարվել, նա ով կարողանում է անհնարինը կատարել մտքով (տես՝ Տելեկինեզ

Մինչ Սպիտակ Մարսեցիների Երկիր գալը, Լորդ Վիմանան ցանկանում էր ստեղծել մարդկանց մի ցեղ, ինչպես մարդկային այնպես էլ մետամարդկային, միավորելով այմոլորակայինների գերհզոր կարողություններով գենետիկան և մարդկանց ԴՆԹ-ն։ Վիմանացիները ստիպում էին իրենց գերմարդկային կարողություններով աշխատողներին, որ աշխատաեին նախամարդկանց վրա, որպեսզի ստեղծեին գերմարդկային կարողություններ ունեցող ստրուկներ։

«Ներխուժում» կոմիքսների մինի շարքում կա հայցեկարգ, թե ինչու DC-ի տիեզերում մարդիկ փրկվելով աղետալի իրադարձություններից ձեռք են բերում գերմարդակային կարողություններ։ Դոմինատորներից մեկը հայտնաբերում է, որ ընտրված մարդիկ ունեն «կենսաբանական տարբերակ», որը նա անվանում է մետա-գեն («մետագեն»)։ Այս գենը քնած է լինում մինչ արտակարգ ֆիզիկական և էմոցիոնալ սթրես չի ակտիվացնում այն։ Տեղի է ունենում «ինքնաբուխ քրոսոմային այրում»՝ մետագենը վերցնելով բիոսթրեսի աղբյուրը (կարող է լինել քիմիական, ռադիոկատիվ կամ ցանկացած), կատարում է «գենետիկայի փոփոխություն», որի շնորհիվ առաջանում են մետամարդկային կարողություններ։

DC-ն նաև ունի այնպիսի կերպարներ, որոնք ծնվել են մետամարդ, այսինքն մետագենը ինքնուրույն ակտիվացել է առանց նախնական ծագման։ Ամենահայտնիներից է Դայնա Լորել Լենսը՝ երկրորդ Սև Դեղձանիկը։ Չնայած որ նրա մայրը (Դայնա Դրեյք Լենս՝ իրական Սև Դեղձանիկ) եղել է սուպերհերոս, ոչ նա, ոչ էլ նրա ամուսինը՝ Լերի Լենսը չեն ծնվել մետագենով, սակայն Դայնա Լորելը ծնվել է մետագենով։ Նա ունի ուլտրաձայնային ճիչ արձակելու կարողություն, որը անվանվում է Դեղձանիկի ճիչ։

Համատեքստում, մետա ածանցը պարզապես նշանակում է դուրս, այսինքն մետաստաբիլ, որը դուրս է կանոնավոր ստաբիլության սահմանից և պատրաստ է փլուզվել ցանկացած խափանման կամ մետամորֆոզի դեպքում։ «Ներխուժում» կոմքիսներում Դոմինատորները նշում են որ մետա-գետ կա մարդու բոլոր բջիջների ներսում։

DC Comics-ի տիեզերքում մետամարդ հանցագործներին բանտարկում են հատուկ մետամարդկանց համար ստեղծված բանտերում։

Սպիտակ մարսեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետագենի գենոտիպը առաջին անգամ հայտնաբերվել էր անտիկ ժամանակվա բանական մարդու ԴՆԹ-ում (250000-500000 տարի առաջ) սպիտակ մարսեցիների կողմից։ Սպիտակ մարսեցինը այդ մարդկանց վրա փորձեր էին կատարում։ Իրենց փորձերի շնորհիվ նրանք փոխեցին մարդկանց ճակատագիրը։ Մինչդեռ նախկինում մարդիկ ունենալու էին գերբնական կարողություններ, այսինքն՝ նման էին լինելու կրիպտոնեցիներին և դեքսամցիներին, իսկ այժմ ընդամենը շատ քչերն են ովքեր կունենան գերմարդկային կարողություններ։ Սրա համար, որպես պատիժ սպիտակ մարսեցի Հիպերկլանը ուղարկվում է Ֆանտոմական գոտի[5]։

Սպիտակ Մարսեցիները նաև ստեղծել էին մետավիրուս, որի շնորհիվ մետագենը մեկից անցնում էր մյուսին շփման միջոցով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետա կամ մետամարդ տերմինը միայն չի վերաբերվում նրանց, ովքեր ծնվել են կենսաբանական տարբերակով։ Սուպերմենը և Մարսեցի որսորդը (այմոլորակայիններ), ինչպես նաև Հրաշք կինը (կիսաաստվածուհի) և Ակվամենը (Ատլանտացի) շատ դեպքերում համարվում են մետամարդ։ Մետամարդ կարող է հանդիսանալ ցանկացածը, ով ունի գերմարդկային կարողություններ և դրանց ծագումը կարևոր չէ։ Ըստ «Անվերջ ճգնաժամի հաշվարկ» կոմիքսի Երկիր մոլորակի վրա ապրում են մոտավորապես 1․3 միլիոն մետամարդ։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

DC-ի անիմացված տիեզերք

[խմբագրել | խմբագրել կոդը]

DC տիեզերքի անիմացված տարբերակում մետամարդ տերմինը օգտագործվում է «Ստատիկ Շոկ» (անգլ.՝ Static Shock) մուլտսերիալում։

«Գիշատիչ թռչուններ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիշատիչ թռչուններ» հեռուստասերիալում մետամարդիկ էին սուպերհերոսուհիներ Որսորդուհին և Դայնա Լենսը։ Գոթեմում սկսում են շատանալ մետամարդիկ, կային նրանք ովքեր ցանկանում էին ապրել իրենց կյանքով, չնայած կար նաև իրեն ատող մետամարդ Քլայդ Մորտոնը, ով ցանկանում էր ապացուցել ոստիկանությանը, որ բոլոր մետամարդիկ հրեշներ են։

«Սմոլվիլի գաղտնիքը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում մետամարդիկ կարող են առաջանալ բնականորեն։ Հիմնական մասի պատճառը հանդիսանում էր կրիպտոնիտը, որը, ըստ հեռուստասերիալի կարող էր մարդկանց դարձնել գերմարդկային կարողությունների տեր։ «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի շատ եթերաշրջաններում, Կրիպտոնեցիներից բացի այլ գերմարդկային մարդիկ կոչվում էին «երկնաքարային ֆրիկներ» (կամ խելագարներ), բայց հետագայում հեռուստասերիալում սկսեցին երևալ այլ կերպարներ, ինչպիսիք են Ակվամենը, Ֆլեշը և Զատանան։

«Երիտասարդ արդարություն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երիտասարդ արդարություն» մուլտսերիալում, այմոլորակային չարագործները հաճախ օգտագործում էին այս տերմինը և նույնիսկ ցանկանում էին գտնել մետագեն՝ առևանգելով տարբեր մարդկանց և նրանց վրա փորձեր կատարելով։

«Նետ», «Ֆլեշ», «Վաղվա Լեգենդները» և «Սուպերգրլ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014 թվականի «Ֆլեշ» հեռուստասերիալում, Բժիշկ Հարիսոն Ուելսը և նրա S.T.A.R. Labs-ի թիմը Ցենթերալ Սիթիում զարգացնում են մասնիկների արագացուցիչ։ Երբ այն միացվում է, սարքը աղետալի վիճակում է հայտնվում և պայթում է, առաջացնելով մի շարք տեսական տարրեր, ինչպիսիք են մութ մատերիան և բացասական էներգիան։ Ցենտերալ Սիթիի շատ մարդիկ, ովքեր տուժել էին պայթյունի ալիքից և փոփոխվել մութ մատերիայի շնորհիվ, ստացել էին գերմարդկային կարողություններ։ Այսպիսի կարողություններով մարդիկ անվանվում են մետամարդ, որը հնարում են Ուելսը և իր անձնակազմը։
Երկրորդ եթերաշրջանում, օգտագործվում է զուգահեռ Երկիր-Երկուն։ Այդ աշխարհում նույնպես եղել է մասնիկիների արագացուցիչի պայթյուն, որը նույնպես ստեղծել է մետամարդկանց։ Չարագործ սպիդստեր Զումը ստեղծում և առաջնորդում է հսկայական մետամարդկանց մի խմբի։ Նա ստիպողոբար Երկիր-Մեկ է բերում այլ մետամարդկանց (ինչպիսիք են Ատոմ ճեղքողը և Բժիշկ Լույսը), որպեսզի մարտահրավեր նետի Ֆլեշին և իր թիմին։ Երբ Զումը ցանկանում է տիրել Երկիր-Մեկին, նա բերում են շատ մետամարդկանց, որոնց նա համարում էր իր զորքը։ Այս մետամարդիկ, ներառյալ Լորել Լենսի մետամարդ նմանակը, բռնվում են Ֆլեշի կողմից և բանտարկվում Ցենթերալ Սիթիի ոստիկանությունում։
  • «Ֆլեշ» հեռուստասերիալում մետամարդկանց ստեղծումից հետո, «Նետ» հեռուստասերիալում դրանք նույնպես սկսվեցին գործածել, որոնցից առաջինը չարագործ Դեթբոլթն էր։ Հետագայում Դեմիան Դարքի հրամանով Ստարլինգ Սիթի է գալիս մետամարդ չարագործ Դաբլը Դաունը, ով պետք է սպաներ Կանաչ Նետին։ Հեռուստասերիալում կան նաև կախարդական ունակություններով կերպարներ ինչպիսիք են Դեմիան Դարքը, Կոնստանտինը և Վիքսենը։
  • «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների սփին-օֆֆ «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալում կան շատ մետամարդիկ, որոնցից են Բազեմարդը, Բազեաղջիկը և Վանդալ Սևիջը, ինչպես նաև մյուս հեռուստասերիալներում երկրորդական դեր կատարող կերպարներ։
  • «Սուպերգրլ» հեռուստասերիալում, այդ աշխարհը համարվում է Երկիր-Մեկի զուգահեռ Երկիր, որը հետագայում Ցիսկո Ռամոնի կողմից անվանվում է Երկիր-38։ Այստեղ մարդկանց արդեն հայտնի էին գերմարդկային ուժերով օժտված էակներ ինչպիսին են Սուպերգրլը և նրա զարմիկ Սուպերմենը, սակայն մետամարդ տերմինը չէր օգտագործվում մինչ «Աշխարհում լավագույնը» էպիզոդում, որը քրոսովեր էր «Ֆլեշ» հեռուստասերիալի հետ։ Այս էպիզոդում Սուպերգրլը և Ֆլեշը կռվում են Արծաթե Բանշիի և Լայվուայրի դեմ։ Արծաթե Բանշիի կարողությունները միստիկական են և բնական, իսկ Լայվուայրի կարողությունները առաջացել են աղետալի պատահարի պատճառով։

«Գոթեմ» հեռուստասերիալում, Բվերի Դատարանի հրամանով պրոֆեսոր Հյուգո Սթրենջը փորձեր է կատարում Արքեմ հոգեբուժարանի հիվանդների, մահացած (և կենդանի) հանցագորձների դիակներ վրա։ Նա իր զոհերին տալիս է այնպիսի գերմարդկային կարողությունների, ինչպիսիք են կերպարանափոխումը (Քլեյֆեյս), մտքի կառավարումը (Ֆիշ Մունի) և գերմարդկային ուժը (Ազրաել)։ 2-րդ եթերաշրջանի վերջում Սթրենջի զոհերը ազատվում են և տարածվում ամբողջ քաղաքով։ Հեռուստասերիալում մետամարդիկ հաճախ անվանվում են Սթրենջի հրեշներ կամ պարզապես հրեշներ։

DC-ի ընդարձակ տիեզերք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում Լեքս Լյութորը տեղեկություններ է հավաքում մետամարդկանց մասին։ Հատուկ հետաքրքրություն է ունենում Հրաշք կնոջ, Ֆլեշի, Ակվամենի և Կիբօրգի հանդեպ, ում բոլորին նա անվանում է մետամարդ։ Մետամարդիկ կան նաև «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, որոնցից են Էլ Դիաբլոն, Մարդասպան Քրոքը և Կախարդ աղջիկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Metahuman Characters - Comic Vine». comicvine.gamespot.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  2. «The Flash: What are Metahumans?». Comicbook.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Wild Cards - Origins». Wildcardsonline.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. «the definition of meta-». Dictionary.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  5. «The Unofficial History of the DC Universe». Dcuguide.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]