Մեր հոգսերի ձմեռը անգլ.՝ The Winter of Our Discontent | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջոն Սթեյնբեք |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Viking Press |
Հրատարակվել է | 1961 |
Վիքիքաղվածք | Մեր հոգսերի ձմեռը |
«Մեր հոգսերի ձմեռը» (անգլ.՝ The Winter of Our Discontent), ամերիկացի գրող Ջոն Ստայնբեքի վերջին վեպը, որը լույս է տեսել 1961 թվականին։
Վերնագիրը Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսի առաջին տողերի մեջբերումն է՝ «Հիմա մեր հոգսերի ձմեռն է, որը փառահեղ ամառ է դարձրել Յորքի այս որդին» («Մեր հոգսերի ձմեռն ավարտվեց, ամառը մեզ վերադարձավ Յորքի արևի հետ»[1]։
Ստայնբեքը վեպը գրել է 1960 թվականին։ Հրատարակիչ Պասկալ Կովիչիին ուղղված իր նամակում գրողը վեպի իր հայեցակարգը նախանշել է հետևյալ կերպ․
Վեպը լույս է տեսել 1961 թվականի հունիսին։
Վեպի գործողությունները տեղի են ունենում 1960 թվականի գարնանն ու ամռանը։ Վեպը հետևում է Միացյալ Նահանգների արևելյան ափին գտնվող Նյու Բեյթաուն հորինված փոքրիկ քաղաքի բնակիչ Իտեն Ալեն Հոուլի կյանքին։ Իտենը սերում է հարգված և ժամանակին հարուստ ընտանիքից։ Ֆինանսական և գործարար անհաջողությունների շարքից հետո Հոուլին ստիպված է աշխատել որպես վաճառող սննդի կրպակում՝ այն փողոցում, որի երկու թաղամասերը ժամանակին պատկանում էին իր ընտանիքին։ Իտենը շատ խելացի և սրամիտ, պարկեշտ մարդ է և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան սպա։ Իր նախկին կյանքի ընթացքում նա շատ ազնիվ էր և պարկեշտ, բայց բիզնեսի վարման այս ձևը տանում էր նրան դեպի կործանում։ Իտենը բավականաչափ ուժեղ է արձագանքում իր հարկադրված ցածր սոցիալական կարգավիճակին։ Իր ֆինանսական անհաջողությունների համար նա առաջին հերթին իրեն է մեղադրում և անհանգստանում է, որ զրկել է իր կնոջն ու երեխաներին ավելի բարեկեցիկ կյանքից։ Իտենի ընտանիքն ու բոլոր ընկերները նրբանկատորեն դրդում են նրան սկսել ինչ-որ բան փոխել իր կյանքում։ Այս խրատները հանգեցնում են Իտենի կողմից մի քանի բիզնես գործարքի պլանավորմանը և իրականացմանը, որի արդյունքում նրա ֆինանսական վիճակը կտրուկ բարելավվում է։ Բայց այժմ նա այլևս չի կարող իրեն ազնիվ և պարկեշտ համարել։ Բարօրությունը նրան երջանկություն չի պարգևում և գրեթե հանգեցնում է ինքնասպանության։
Կենսագիր և քննադատ Պետեր Լիսկան Ստայնբեքի վեպն անվանել է «գրողի հետագա արձակի գեղագիտական և փիլիսոփայական ձախողման անհերքելի ապացույց»[2]։ Այլ քննադատների կողմից նույնպես դրական արձագանքներ չեն եղել։
Քննադատների արձագանքը Ստայնբեքը մեկնաբանել է հետևյալ խոսքերով. «Գրքի ակնարկներն ինձ հուսահատեցրին։ Նրանք միշտ հուսահատեցնող են, նույնիսկ դրականները, բայց այս անգամ նրանք չափազանց շատ ազդեցին ինձ վրա»։
Կովիչին հանգստացրել է Ստայնբեքին. «Ինձ դուր եկավ ձեր գիրքը, և ես կարծում եմ, որ դա ձեր ամենալավ աշխատանքն է վերջին տարիների ընթացքում։ Ես կարդացի այն անկեղծ հաճույքով և ուրախ էի, որ Դուք վերադարձել եք սոցիալական արդարության թեմային և այն դիտարկում եք ոչ թե աղքատության, այլ փողի տեսանկյունից․․․ գրքում հույսի ոչ մի նոտա չկա, և այն չպետք է լինի այնտեղ։ Այն շեղում է հիացմունքը այսպես կոչված առաքինությունից, հաջողությունից, ամերիկյան կենսակերպից։ Քիչ գրողներ են այդպիսի ուժով հարձակվել ամերիկյան այս հասկացությունների վրա։ Այս տասնամյակում բացի Ձեզանից ոչ ոք չի էլ փորձել դա անել․․․ Դուք հոյակապ գիրք եք գրել, Ջոն, և Աստված կօգնի Ձեզ»։