Մերի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 291 կմ |
Ավազանի մակերես | 9595 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Great Sandy Strait? |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Susan River? |
Երկրամաս | Քվինսլենդ |
Մերի (անգլ.՝ Mary River), գետ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Սանշայն-Քոստ շրջանում։
Մերի գետը սկիզբ է առնում Բուրբուին գյուղի մոտակայքում։ Գետի հոսքի ուղղությունը հարավից հյուսիս է, չնայած, նրա ճանապարհին հանդիպում են մեծ քանակությամբ խրթին ոլորաններ։ Հոսում է Քենիլվորտ, Ջիմփի, Տիարո, Մարիբորո բնակավայրերով (ակունքից՝ գետաբերան) և թափվում Գրեյթ Սենդի նեղուց[1], որը գտնվում է Կորալյան և Թասմանյան ծովերի սահմանին՝ Ֆրեյզեր կղզու դիմաց։ Մերի գետի մեջ թափվում են 19 վտակներ[2]։
Աբորիգենները գետն անվանել են Մուկուբուլա։ 1842 թվականի մայիսի 10-ին եվրոպացի հետազոտողներ Էնդրյու Պետրին և Հենրի Ռասելը գետին տվել են նոր անվանում՝ Ուայ Բեյ, սակայն 1847 թվականի սեպտեմբերի 8-ին, Նոր Հարավային Ուելսի այն ժամանակվա նահանգապետ Չարլզ Ֆիցրոն գետն անվանեց ի պատիվ իր կնոջ՝ Մերի Լենոքսի (1790-1847)[3]։ 1867 թվականին գետում, Ջիմփիի մոտ, հայտնաբերվել է ոսկի, ինչը հանգեցրել է տեղային ոսկու տենդի։
2006 թվականին նահանգի կառավարությունը հայտարարել է գետի վրա ամբարտակի շինարարության մասին[4]։ 2009 թվականին ծրագիրը չեղյալ է հայտարարվել շրջակա միջավայրի նախարար Պիտեր Գարեթի կողմից՝ տեղի բնակիչների բողոքների և տարածաշրջանում էկոլոգիական իրավիճակի խախտման պատճառներով[5]։
Գետում պարբերաբար տեղի են ունենում հեղեղումներ։ Ամենաուժեղը եղել է 2010-2011 թվականներին, երբ Մերիբորում ջրի մակարդակը նորմայից բարձրացել էր 8,2 մետր, իսկ Ջիմփիում`19,3 մետր[6][7]։
Գետում ապրում են հազվագյուտ հանդիպող Elusor macrurus կրիաներ։ Այլ հազվագյուտ կենդանիներից կարելի է նշել այնպիսի ձկնատեսակների, ինչպիսիք են եղջերատամը և Մերի գետի ձողաձուկը։ Գետում կարող են հանդիպել նաև 3,5 մ երկարությամբ բարձրակատար կոկորդիլոսներ[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի (գետ)» հոդվածին։ |