Մերի Արաբիձե

Մերի Արաբիձե
Պետություն(ներ) Վրաստան
Անունը ծնվելիսվրաց.՝ მერი არაბიძე
Ծննդյան ամսաթիվփետրվարի 25, 1994(1994-02-25) (30 տարեկան)
ԾննդավայրՍամտրեդիա, Իմերեթի մարզ, Վրաստան
Կոչումմիջազգային վարպետ[1], կանանց գրոսմայստեր, կանանց միջազգային վարպետ և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ
Ներկայիս վարկանիշ2458
ՖԻԴԵ համար13604040
365chessMeri_Arabidze
Chesstempo համար9727
ICCF համար9727
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2018
 Meri Arabidze Վիքիպահեստում

Մերի Արաբիձե (վրաց.՝ მერი არაბიძე, փետրվարի 25, 1994(1994-02-25), Սամտրեդիա, Իմերեթի մարզ, Վրաստան)[2], վրացի շախմատիստուհի, որն ունի միջազգային վարպետի և կին գրոսմայստերի կոչումներ։ Նա Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել է 3 տիտղոս` 2004 թվականին մինչև 10 տարեկան աղջիկների, 2005 թվականին մինչև 12 տարեկան աղջիկների և 2011 թվականին մինչև 18 տարեկան աղջիկների։ Արաբիձեն երեք անգամ հաղթել է նաև Շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում` 2004 թվականին մինչև 10 տարեկան աղջիկների, 2006 թվականին մինչև 12 տարեկան աղջիկների և 2008 թվականին մինչև 14 տարեկան աղջիկների։

2014 թվականին Moscow Open-ի ժամանակ նա հաղթել է G մրցաշարը, որը ուսանողուհիների ցիկլային միջոցառում էր[3][4]։

Արաբիձեն հասել է շախմատի աշխարհի կանանց 2015 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ, այն բանից հետո, երբ հաջորդաբար հաղթել է Էլիզաբեթ Պետցին, Յանիեթ Մարրերո Լոպեզին և Վիկտորյա Չմիլիտե Նիլսենին։ Այնուհետև նա պարտվել է Հարիկա Դրոնավալիին։

Արաբիձեն Վրաստանի հավաքականի կազմում հաղթել է Կանանց շախմատի աշխարհի թիմային 2015 թվականի առաջնությունը։ Այս մրցաշարում նա 3-րդ տախտակի համար նաև նվաճել է անհատական ոսկե մեդալ[5]։ Նա Վրաստանի հավաքականի կազմում խաղացել է նաև 2013 և 2015 թվականներին Կանանց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում՝ 2015 թվականին նվաճելով թիմային բրոնզե մեդալ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. «Interview with Meri Arabidze». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link). sochi2015.fide.com
  3. Moscow-Open 2014 G. chess-results.com.
  4. Popova, Galina (2014 թ․ փետրվարի 12). «Moscow Open 2014 attracts over 1700 competitors». ChessBase. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  5. "Georgia takes gold in Women’s World Team Chess Championship". Chessdom.
  6. «OlimpBase :: European Women's Team Chess Championship :: Meri Arabidze». www.olimpbase.org. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Արաբիձե» հոդվածին։