Մերի Թոմ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1944 |
Ծննդավայր | Ակրոն, Օհայո, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 26, 2013 (68 տարեկան) |
Վախճանի վայր | Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան, գրող և խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Մերի Թոմ (անգլ.՝ Mary Thom, հունիսի 3, 1944, Ակրոն, Օհայո, ԱՄՆ - ապրիլի 26, 2013, Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ)[1] ամերիկացի ֆեմինիստ, գրող և խմբագիր։ «Ms.» ամսագրի հիմնադիր խմբագիրներից, 20 տարի եղել է ամսագրի խմբագիր[2][3]։
Թոմը ծնվել է Քլիվլենդում 1944 թվականին և մեծացել է Ակրոնում։ Նրա հայրը՝ Փոլը, եղել է ինժեներ, որը աշխատել է պողպատի արդյունաբերության մեջ։ Նրա մայրը՝ Սյուզանը, եղել է տնային տնտեսուհի։ Թոմը ջազ է լսել և կարդացել Շեքսպիր՝ մոր քաջալերանքով։ Նա վերագրել է այս երկու շահերը ակտիվիզմի նկատմամբ իր հետաքրքրության առաջացման համար[4][5]։
Ավարտել է Բրին-Մար քոլեջը 1966 թվականին։ Այնտեղ գտնվելու ընթացքում ներգրավվել է հակապատերազմական և քաղաքացիական իրավունքների շարժումների մեջ։ Նա դրամահավաք է կազմակերպել Ուսանողների ոչ բռնի համակարգող կոմիտեի համար[4]։ Այս ընթացքում Թոմը միացել է Ռասայական հավասարության կոնգրեսին (CORE)[5]:
Թոմը ընդունվել է ասպիրանտուրա 1966 թվականին Կոլումբիայի համալսարանում բայց հեռացել է 1968 թվականին՝ 1968 թվականի ապրիլին այնտեղ սկսված ուսանողական բուռն դասադուլից հետո[5]։
Կոլումբիայից հեռանալուց հետո Թոմը մնացել է Մանհեթենում և հաջորդ երեք տարին աշխատել է որպես «Facts on File»-ում որպես ասոցացված խմբագիր և 1971 թվականին դարձել է կամավոր նորաստեղծ Կանանց ազգային քաղաքական խմբում[5]։
Թոմը միացել է Ms.1972 թվականին՝ սկզբում որպես կամավոր, ապա գիտաշխատող, ապա՝ որպես խմբագիր[5]։ Դարձել է գործադիր խմբագիր 1990 թվականին։ Երբ սկսել է աշխատել Ms.-ում, ստեղծել է քաղաքական գործիչների գնահատման համակարգ։ Դա ամսագրի հատկանիշ է[4]։ Ms.-ում եղած ժամանակ Թոմը խմբագրել է «Նամակներ տիկինին» գիրքը[5]։
1992 թվականին Թոմը լքել է Ms.-ը: 1997 թվականին ամսագրի պատմության մասին գիրք է գրել՝ «Inside Ms. 25 Years of the Magazine and the Feminist Movement»[6]: Այն բանից հետո, երբ նա հեռացավ՝ դառնալով ազատ գրող և խմբագիր, Թոմը մինչև 2001 թվականը պահպանել է ընկերակցությունը Ms.-ի հետ[5]։ Նա նաև Սյուզան Բրաուն Լևինի հետ գրել է Բելլա Աբզուգի մասին գիրք[3]։
Մահվան պահին նա «Կանանց մեդիա կենտրոն» վերլուծական խմբի գլխավոր խմբագիրն էր։ Գլորիա Սթայնեմը նրան անվանել է «կանանց շարժման լավագույն խմբագիրներից մեկը»[3]։
Թոմն ապրել և աշխատել է Նյու Յորքում և երբեք չի ամուսնացել։ Նա սիրել է մոտոցիկլետներ։
Թոմը մահացել է 2013 թվականի ապրիլի 26-ին Նյու Յորք նահանգի Յոնկերս քաղաքում մոտոցիկլետով վթարի հետևանքով[2]։ Թոմը վերցրել է իր 1996 թվականի Honda Magna 750-ը ձմեռային պահեստից, նա շեղվել է երթևեկության մեջ՝ մտնելով մայրուղի։ Նա բախվել է ավտոմեքենային և վրաերթի ենթարկվել մեկ ուրիշի կողմից[2]։
Կանանց մեդիա կենտրոնն այժմ հովանավորում է Mary Thom Art of Editing մրցանակը[7]։
|