Մերի Ռել

Մերի Ռել
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Western Connecticut State University? և Old Dominion University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 16, 1946(1946-06-16)[1] (78 տարեկան)
Ծննդավայր Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Lou Rell?
 
Պարգևներ

Մերի Ջոդի Ռել (անգլ.՝ Mary Jodi Rell, հունիսի 16, 1946(1946-06-16)[1], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ 2004-2011 թվականներին եղել է Կոնեկտիկուտ նահանգի 87-րդ նահանգապետը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոդի Ռելը ծնվել է Վիրջինիա նահանգի Նորֆոլք քաղաքում։ Սովորել է Old Dominion համալսարանում[2], սակայն թողել է այն՝ 1967 թվականին ամուսնանալով ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու Լու Ռելի հետ։ 1969 թվականին տեղափոխվել է Բրուքֆիլդ, որտեղ ուսանել է Արևմտյան Կոնեկտիկուտի համալսարանում, սակայն չի ավարտել այն[3]։ Ռելը Հարթֆորդի համալսարանի իրավունքի դոկտորի պատվավոր աստիճան է ստացել 2001 թվականին և Նյու Հեյվենի համալսարանի՝ 2004 թվականին[2]։

1985-1995 թվականներին Ռելը եղել է Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ զբաղեցրել է առանցքային ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ փոքրամասնության առաջնորդի տեղակալի պաշտոնը[2]։ 1994 թվականին դարձել է փոխնահանգապետ, վերընտրվել է 1998 և 2002 թվականներին։ 2004 թվականին նահանգապետ Ջոն Ռոուլենդի հրաժարականից հետո Ռելը զբաղեցրել է նրա տեղը։ 2006 թվականի նոյեմբերի 7-ի հերթական համընդհանուր ընտրություններում նա ընտրվել է լրիվ ժամկետով[2]՝ ստանալով 710 000 ձայն, ինչը Կոնեկտիկուտի նահանգապետի ընտրությունների պատմության մեջ ամենաբարձր արդյունքն է[4]։

2008 թվականին Ռելը դիտարկվել է որպես Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու[5]։ 2009 թվականի նոյեմբերի 9-ին Ռելը հայտարարել է, որ 2010 թվականին չի վերընտրվի հաջորդ ժամկետով[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոդի Ռելը ամուսնացած է ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու Լու Ռելի հետ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Connecticut Governor M. Jodi Rell» (անգլերեն). National Governors Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  3. Jennifer Medina. «M. Jodi Rell» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  4. «Governor/Connecticut» (անգլերեն). America Votes 2006. 2006 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  5. «Vice President Jodi Rell?» (անգլերեն). 2008 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  6. Christopher Keating. (2009 թ․ նոյեմբերի 9). «Gov. Rell Not Seeking Reelection in 2010; Announcement Shocks Capitol; Fedele Says Rell Backs Him For GOP Nod» (անգլերեն). courant.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  7. «Connecticut Governor Leaves Hospital After Surgery» (անգլերեն). orlandosentinel.com. 2004 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ռել» հոդվածին։