Մերի Քեյ Աշ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | Մայիսի 12, 1918 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | Նոյեմբերի 22, 2001 |
Մահվան վայր | ![]() |
Գերեզման | Hillcrest Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հյուստոնի համալսարան և Heights High School? |
Կարողություն | ![]() |
Մասնագիտություն | գործարար |
Ամուսին | |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 3 |
Կայք | Mary Kay entertainment`s site |
![]() |
Մերի Քեյ Էշ (անգլ.` Mary Kay Ash, մայիսի 12, 1918[1], Սայփրիս, Տեխաս - նոյեմբերի 22, 2001[1], Դալաս, Տեխաս), ամերիկացի կին գործարար, ամերիկյան Mary Kay կազմակերպության տնօրեն։ 2000 թվականին Lifetime Television Online կազմակերպությունը նրան ճանաչել է 20-րդ դարի ամենաականավոր կին գործարարը[2]։
Մերի Քեյ Էշը (Մերի Քեթլին Վագներ) ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հարրիս շրջանի Հոթ Ուելս համայնքում (Hot Wells, Harris County) ։ Ավարտել է Հյուստոն քաղաքի Ռեյգանի անվան ավագ դպրոցը 1934 թվականին։ Նրա հիմնադրած Mary Kay դիմահարդարման պարագաների ընկերությունը 1993 թվականին տեղ է գրավել Fortune ամսագրի կազմած ԱՄՆ 500 խոշորագույն արդյունաբերական ընկերությունների ցանկում[3]։
Մերի Քեյ Էշը մահացել է 2001 թվականի նոյեմբերի 22-ին և թաղվել է Դալասի Sparkman-Hillcrest Memorial Park Cemetery գերեզմանատանը։
Նրա պատվին նկարահանվել է «Մերի Քեյի կռիվը» ֆիլմը 2002 թվականին նրա մահից հետո։
Մերի Քեյ Էշը գրել է 3 գիրք։ Նրա գրքերից մեկը «Մերի Քեյ» ինքնակենսագրականն է, որը վաճավել է 1 միլիոն տպաքանակով,թարգմանվել տարբեր լեզուներով։ Մյուս գիրքը՝ «Մարդկանց հետ աշխատելու հմտության մասին» խորագրով, որպես ուսումնական ձեռնարկ կիրառվում է Հարվարդի բիզնես դպրոցում, ձեռնարկատիրական հանրահայտ ընկերություններում։ Երրորդը՝ «Այդ ամենը կարող է լինել քոնը» գիրքը, վաճառքի հանվելու առաջին իսկ ամսում ձեռք է բերել բեսթսելլերի կարգավիճակ:։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Քեյ Էշ» հոդվածին։ |
|