Մերի Քլեր Չեկոլա

Մերի Քլեր Չեկոլա
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԳվինեա
Քաղաքացիություն Գվինեա
Մասնագիտությունբուժքույր
Պարգևներ և
մրցանակներ
 Marie Claire Tchecola Վիքիպահեստում

Մերի Քլեր Չեկոլա, գվինեացի բուժքույր, ով վերապրել է էբոլա հեմոռագիկ տենդը։ Հասարակությանն իրազեկում է հիվանդության մասին և պայքարում դրա դեմ։ ԱՄՆ պետ դեպարտամենտի կողմից 2015 թվականին արժանացել է Միջազգային խիզախ կանայք մրցանակին[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեկոլան մեծացել է Սենեգալին սահմանակից գվինեական գյուղում։ Նա ընտանիքում առաջին կինն էր, ով կրթություն է ստացել։ Ստացել է բուժքրոջ հավատարմագիր և որպես բուժքույր աշխատել Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի Դոնկա հիվանդանոցում։

2014 թվականի հուլիսին հիվանդ այցելուի հետ շփվելիս վարակվել է էբոլայով[2]։ Բուժաշխատողների և[3] հիմնական պաշտպանական սարքավորումների պակասի պատճառով[4] Արևմտյան Աֆրիկայում հիվանդությունն արագ տարածվեց։

Հիվանդության ախտանիշները ճանաչելով` Մերին ստուգում անցավ բուժման կենտրոնում` կանխելու հիվանդության տարածումը[1]։ Իր սեփական փորձից նա գիտակցում էր, որ մերժումը, կասկածը, ապատեղեկատվությունը կարող են մարդկանց արգելել պատշաճ բուժում ստանալ և դիմեց համապատասխան նախազգուշական միջոցների[2]։ Հիվանդությունը հաղթահարելուց հետո Չեկոլան վերադարձավ աշխատանքի որպես Դոնկա հիվանդանոցի շտապօգնության քույր, սակայն նրա խնդիրները չավարտվեցին[1]։

Չեկոլայի տանտերը վախենալով հիվանդությունից և ապատեղեկատվություն ունենալով հիվանդության մասին` նրան վտարեց տանից[1]։ Հիվանդությունը վերապրած մյուս անձինք էլ բախվել են նմանատիպ խնդիրների. ընկերները դադարել են այցելել նրանց, գործատուները հետ չէին ընդունում աշխատակիցներին[3], շատ համայնքներ կարծում էին, որ էբոլան մահվան դատավճիռ է, և դրա յուրաքանչյուր զոհ մահանալու է, և նրանք խուսափում էին փրկվածներից[2], ընտանիքի անդամները մերժում էին երեխաներին և դեռահասներին[5]։ Իրավիճակը մտահոգիչ էր հատկապես երեխաների հետ։ Ավելի քան 4,000 գրանցված երեխաներ կային Գվինեայում[6]։ Քանի որ վերապրածները իմունիտետ էին ձեռք բերում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նրանց աշխատանքի էր վերցնում երեխաների հետ աշխատելու համար։ Հիվանդությունը վերապրածները կարողանում էին դիպչել, մխիթարել հիվանդ երեխաներին[3]։

Չեկոլան իրազեկում է մարդկանց հիվանդության մասին, գիտելիքներ տրամադրում էբոլան կանխարգելելու համար, ինչպես նաև պայքարում է վերապրածների հանդեպ խտրականության դեմ։ Նա Գվինեայում էբոլայից ողջ մնացածների ընկերակցության անդամ է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Biographies of 2015 Award Winners». U.S. State Department. 2015 թ․ մարտ. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Tackle Ebola Hero Marie Claire Tchecola». Tackle Ebola. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 Nichols, Michelle; Giahyue, James Harding (2014 թ․ հոկտեմբերի 27). «Defying stigma, survivors join the Ebola fight in West Africa». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  4. Kerry, John (2015 թ․ մարտի 7). «International Women's Day». Huffingtonpost. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  5. «Towards a programme to support Ebola survivors». UNAIDS. 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  6. Wensi, Jin (2015 թ․ մարտի 9). «Marie Claire Tchecola récompensée pour son combat contre la stigmatisation des victimes d'Ebola» (French). CCTV-Français. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]