Մերիտամոն

Մերիտամոն
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մ.թ.ա. 14-րդ դար
Ծննդավայր Եգիպտոս
Վախճանի օր մ.թ.ա. 13-րդ դար
Վախճանի վայր Թեբե
Թաղված Արքաների հովիտ
Դինաստիա Ramessides?
Քաղաքացիություն Հին Եգիպտոս
Հայր Ռամզես II
Մայր Նեֆերտարի
Ամուսին Ռամզես II

Մերիտամոն (եգ․ mri.t Jmn՝ «Ամոնի սիրելի»[1], մ․թ․ա․ մոտավորապես 1279 −1240 թվականներ[2]), Հին Եգիպտոսի XIX դինաստիայի մեծ կայսրուհին, Ռամզես II֊ի և նրա սիրելի տիկնոջ՝ Նեֆերտարիի դուստրը։ Կրաքարե կիսանդրու շնորհիվ նրան երբեմն կոչում են «Սպիտակ թագուհի»[3][4]։

Մերիտամոնը մեծ փարավոն Ռամզես II֊ի չորրորդ դուստրն է և նրա գլխավոր տիկնոջ՝ Նեֆերտարիի երրորդ դուստրը։ Ծնվել է, ամենայն հավանականությամբ, մինչև Ռամզես II֊ի թագադրումը և մոր մահվան ժամանակ արդեն ավագ դուստր էր։ Ըստ եգիպտական իշխանության ժառանգման ավանդույթի համաձայն, կայսերական դինաստիայի ղեկը ձեռքում պահելու համար Ռամզես II֊ը իր ավագ դստրերին՝ Բենտ֊Անատին, Մերիտամոնին և Նեբետտավիին տվեց փարավոնի կնոջ տիտղոսը[5]։

Մ․թ․ա․ մոտավորապես 1255 թվականին (Ռամզես II֊ի կառավարման 24 և 26 տարիների միջև) 2 տաճարների կառուցման ավարտին նվիրված տոնակատարությանը Մերիտամոնը փոխարինում էր արդեն հիվանդ մորը՝ Նեֆերտարի կայսրուհուն, որը մահացավ այդ նույն թվականին[6]։ Մոր մահից հետո Մերիտամոնը ստացավ «գլխավոր տիկին» տիտղոսը[7][8]։

  • Փարավոնի դուստր
  • Փարավոնի մեծ տիկին
  • Երկու հողերի տիրուհի
  • Մերիտամոն Բարեպաշտ[9]
  • Հաթորի երգչուհի[10]

Ռամզես II֊ի կառավարման 57֊րդ տարում Մերիտամոնը մահացավ։ Նա թաղված է Կայսրուհիների Հովտի QV68 դամբարանում[11][12]՝ մորից ոչ հեռու։ Դամբարանը գտել է Կառլ Ռիխարդ Լեպիուսը 19-րդ դարի սկզբին[13]։

Թեբեական TT271 դամբարանում Լաբիբ Հաբաշին գտել է Մերիտամոնի և Նեֆերտարիի սարկոֆագների կափարիչների կտորներ, որոնցից խոշորագույնը պահվում է Բեռլինի եգիպտական թանգարանում (№ 15274), մյուսը Թուրինում (Իտալիա)[14]։

Պահպանվել են կայսրուհու մի քանի քանդակներ։ Նա Լուքսոր տաճարի ցուցակում չորրորդ դուստրն է, իսկ Աբու Սիմբելում՝ հինգերորդը, նա նաև պատկերված է Թանիսի և Բուբաստիսի արձանների վրա[4], հայտնի են նրա սկահակը և սրբաբզեզները[15]։ Կարևոր են համարվում կրաքարե կիսանդրին, որը հայտնաբերվել է 1896 թվականին Ֆլինդերս Թեթիի կողմից Ռամզեսեումում (արևմտյան Թեբե), և Ախմիմի արձանը (գտնված 1981 թվականին)՝ կայսրուհու միայնակ կանգնած արձանը՝ միակը իր տեսակի մեջ[16]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Joyce Tyldesley Die Königinnen des Alten Ägypten. Von den frühen Dynastien bis zum Tod Kleopatras. — Leipzig: Koehler & Amelang, 2008. — С. 157. — ISBN 978-3-7338-0358-2
  • Saleh M., Sourouzian H. The Egyptian Museum Cairo: Official Catalogue. Mainz, 1967, cat. 208.
  • Leblanc Ch. Nefertari, «L’aimée-de-Mout». Épouses, filles et fils de Ramsès II. Paris, 1999, p. 246f.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Joyce Tyldesley Ramesses: Egypt's Greatest Pharaoh. — Penguin UK, 2001-04-26. — 428 с. — ISBN 9780141949789
  2. Morris L. Bierbrier Historical Dictionary of Ancient Egypt. — Scarecrow Press, 2008-08-14. — 489 с. — ISBN 9780810862500
  3. Charlotte Booth The White Queen. — Ancient Egypt: Thebes and the Nile valley. — Metro Books, 2008. — 164 с. — ISBN 9781435101869
  4. 4,0 4,1 Ola El-Aguizy, Mohamed Sherif Ali صدى الخلود: ابحاث ودراسات مهداة لجاب الله علي جاب الله. — Otto Harrassowitz Verlag, 2010. — 248 с. — ISBN 9783447062152
  5. Gay Robins Women in Ancient Egypt. — Harvard University Press, 1993. — 212 с. — ISBN 9780674954694
  6. Joann Fletcher The Story of Egypt. — Hodder & Stoughton, 2015-09-24. — 552 с. — ISBN 9781444785159
  7. Farid Atiya Ancient Egypt. — American Univ in Cairo Press, 2006. — 308 с. — ISBN 9789771736349
  8. Delia Pemberton, Joann Fletcher Treasures of the Pharaohs: The Glories of Ancient Egypt. — Duncan Baird, 2004. — С. 150. — 234 с. — ISBN 9781844830480
  9. Kitchen K.A. Rammeside Inscriptions, Translated & Annotated. — Blackwell Publishers, 1996. — Т. II.
  10. Carolyn Graves-Brown Dancing for Hathor: Women in Ancient Egypt. — Bloomsbury Publishing, 2010-05-07. — 264 с. — ISBN 9781441101679
  11. Michael E. Habicht Unter dem Siegel der Nekropole 1: Gräber von Pharaonen und Königinnen des alten Ägypten, die noch zu finden sind. — epubli, 2014-06-11. — С. 38. — 81 с. — ISBN 9783844296396
  12. Aidan Dodson The Royal Tombs of Ancient Egypt. — Pen and Sword, 2016-09-30. — 357 с. — ISBN 9781473880047
  13. Ägyptisches Museum (Staatliche Museen zu Berlin) Festschrift zum 150jährigen [i. e. hundertfünfzigjährigen Bestehen des Berliner Ägyptischen Museums]. — Akademie-Verlag, 1974. — С. 105-112. — 626 с.
  14. Jac J. Janssen ANNUAL EGYPTOLOGICAL BIBLIOGRAPHY 1978. — Brill Archive. — С. 81. — 258 с. — ISBN 9004056084
  15. William Matthew Flinders Petrie A History of Egypt: Volume 3, From the XIXth to the XXXth Dynasties. — Cambridge University Press, 2013-10-03. — С. 88. — 435 с. — ISBN 9781108065665
  16. Abeer El-Shahawy, Matḥaf al-Miṣrī The Egyptian Museum in Cairo. — American Univ in Cairo Press, 2005. — С. 177. — 323 с. — ISBN 9789771721833