Մերսեդես Մարկո դել Պոնտ իսպ.՝ Mercedes Marcó del Pont | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 28, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան և Եյլի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Federal Administration of Public Revenues?[1] և Արգենտինայի կենտրոնական բանկ[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Պատգամավորների պալատի անդամ և President of the Central Bank of Argentina? |
Կուսակցություն | Integration and Development Movement? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մերսեդես Մարկո դել Պոնտ (անգլ.՝ Mercedes Marcó del Pont, օգոստոսի 28, 1959, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի տնտեսագետ, 2010-2013 թվականներին եղել է Արգենտինայի Կենտրոնական բանկի նախագահ[3]։
Մերսեդես Մարկո դել Պոնտը ծնվել և մեծացել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հյուսիսային մասում։ Մերսեդեսը Բուենոս Այրեսի համալսարանում սովորել է տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 1987 թվականին նա ԱՄՆ-ի Յեյլի համալսարանում ստացել է միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան[4]։
Վերադառնալով Արգենտինա՝ Մերսեդեսն աշխատանքի է տեղավորվել զարգացման հետազոտությունների քաղաքականության գծով գլխավոր խորհրդական։ Հաջորդ տասը տարիների ընթացքում Մարկո դել Պոնտն աշխատել է Բուենոս Այրեսում՝ որպես ներդրումների խթանման քաղաքականության խորհրդատու։ Մարկո դել Պոնտը եղել է արդյունաբերության նախարարի գլխավոր քաղաքական խորհրդականը (2002 թվականի հունվարից մինչև մարտ) և 2004 թվականին գրել է «Ճգնաժամը և տնտեսության բարեփոխումը» գիրքը[4]։
2008 թվականի մարտին Մարկո դել Պոնտը նշանակվել է Արգենտինայի խոշորագույն առևտրային բանկի՝ Արգենտինական ազգային բանկի նախագահ[5]։
2010 թվականի փետրվարի 3-ին Մարկո դել Պոնտը ստացել է Արգենտինայի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը[6]։
2012 թվականին Global Finance ամսագիրը Մերսեդես դել Պոնտին անվանել է աշխարհի կենտրոնական բանկի վատագույն ղեկավար[7]։
Մերսեդես Մարկո դել Պոնտն ամուսնացած է հայտնի տեղացի հոգեբույժ Խորխե Կաֆերատի հետ։ Զույգը ունի երեք երեխա։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերսեդես Մարկո դել Պոնտ» հոդվածին։ |