Մեքսիկական օձ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Lampropeltis mexicana Garman, 1884 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Մեքսիկական թագավորական օձ (լատին․՝ Lampropeltis mexicana[1]), Լորտուների ընտանիքի ոչ թունավոր օձ։
Ընդհանուր երկարությունը կազմում է 0.9-1 մ։ Երբեմն հասնում է նույնիսկ 1.8-2 մ։ Գլուխը փոքր է և նեղ՝ մարմնին համապատասխան։ Հիմնականում լինում է մոխրագույն և դարչնագույն գույների՝ շատ հաճախ բծավոր։
Հանդիպում են հիմնականում չոր, լեռնային գոտիներում, ուր կլիման անապատային կամ մերձանապատային է։ Շատ ավելի ակտիվ են գիշերային ժամերին։ Սնվում են մողեսներով, կրծողներով և այլ փոքր օձերով։
Էգերը ձվադրում են տարեկան մեկ անգամ։ Ձվադրում են 15-18 ձու։
Մեքսիկական թագավորական օձերը Մեքսիկայի էնդեմիկ կենդանատեսակներից է։ Հանդիպում են Մեքսիկայի Տամաուլիպաս, Նուևո Լեոն, Կոաուիլա և Սակատեկաս նահանգներում։
Շատ քիչ քանակությամբ հանդիպում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ միայն Տեխաս նահանգում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկական թագավորական օձ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկական թագավորական օձ» հոդվածին։ |
|