Մեքսիկացին

Մեքսիկացին
անգլ.՝ The Mexican
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՋեկ Լոնդոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն

«Մեքսիկացին», ամերիկացի հեղինակ Ջեք Լոնդոնի կարճ պատմվածքներից, որը հրատարակվել է 1911 թվականին։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրված լինելով մեքսիկական հեղափոխության ժամանակ, մինչ Լոնդոնը գտնվում էր Տեխասի Էլ Պասո քաղաքում, «Մեքսիկացին» առաջին անգամ հրատարակվել է Saturday Evening Post ամերիկյան ամսագրում։ 1913-ին այն վերահրատարակվել է Գրոսեթ և Դանլափ հրատարակչության կողմից՝ «Գիշերը ծնվածը» պատմվածքների ժողովածուի մեջ[1]։

Գլխավոր հերոսի նախատիպը «Ջո Ռիվերս» մականունով իրական մեքսիկացի հեղափոխականն է, որի՝ բռնցքամարտի մրցույթներին հաղթելն աջակցում էր մի խումբ արտաքսյալ հեղափոխականների կողմից ստեղծված «Մեքսիկական հեղափոխական խունտային»։ Վերջում Ռիվերսը թողնում է բռնցքամարտը և դառնում Էլ Պասոյի սառույց մատակարարողը[2]։

Պատմությունը վերաբերում է մեքսիկացի տպագրող Խուան Ֆերնանդեսի որդուն, որը հրատարակել էր Վերակրուզի Ռիո Բլանկոյի հիդրոէլեկտրակայաններում աշխատողների գործադուլին վերաբերող հոդվածներ։ Աշխատողները լոկաուտի էին ենթարկվել, և նրանց դեմ դաշնային զորքեր էին ուղարկվել։ Խուանը խուսափել է կոտորածից`բարձրանալով մահացածների մարմինների վրա, որոնց թվում էին իր մոր և հոր դիակները։ Նա գնում է Տեխասի Էլ Պասո քաղաք, որտեղ կապի մեջ է մտնում «Մեքսիկական հեղափոխական խունտա»-ի հետ։ Վերցնելով Ֆելիպե Ռիվերա նոր անունը՝ նա կամավոր ծառայում է խունտայի գրասենյակում, որի անձնակազմը կասկածում է նրա դրդապատճառների վրա և նրան ծառայի աշխատանք հանձնարարում։ Սակայն շուտով նրան ուղարկում են Ստորին Կալիֆորնիա՝ վերականգնելու կապերը Լոս Անջելեսի հեղափոխականների և թերակղզու միջև։ Կատարելով իր հրամանները՝ նա նաև սպանում է դաշնային գեներալին և վերադառնում Էլ-Պասո։

Ռիվերան զարմացնում է իր գործընկերներին. նա երբեմն անհայտանում էր մի քանի օրով կամ շաբաթով, այնուհետև վերադառնում անհրաժեշտ միջոցներով և թարմ վերքերով, որոնք ակնհայտորեն առաջանում էին կռիվների ժամանակ։ Առանց նրանց իմացության՝ նա սկսել էր աշխատել տեղական բռնցքամարտի ակումբում, նախ որպես փորձառու մարտիկների մարզումների գործընկեր, այնուհետև շարունակելով հանդես գալ առանձին մարտերով։ Երբ խունտան դժվարության մեջ է հայտնվում ֆինանսավորել հեղափոխությունը, Ռիվերան անսպասելիորեն հորդորում է իր վերադասներին երեք շաբաթ անց զենք պատվիրել և խոստանում ապահովել 5000 ԱՄՆ դոլար գումարը, որն անհրաժեշտ էր վճարման համար։

Ռիվերան այցելում է բռնցքամարտում հայտնի Մայքլ Քելլիին, որը Նյու Յորքից բերել է խոստումնալից մարզիկ Դենի Ուորդին։ Ուորդի համար նախատեսված հակառակորդը կոտրել էր իր բազուկը և չէր կարող կռվել։ Ռիվերան առաջարկում է զբաղեցնել նրա տեղը, պահանջելով «հաղթողին ամեն ինչ» պայմանագիր, քանի որ նա իմացել էր, որ մրցանակային գումարը ավելի քան բավականաչափ կլիներ զենք ձեռք բերելու համար։ Ուորդը համաձայնում է, բայց պայմանով, որ պաշտոնական չափակշռումը պետք է տեղի ունենար մենամարտի առավոտյան, ոչ թե՝ ռինգում։

Ռիվերան մի քանի անգամ Ուորդին նոկդաունի է ենթարկում, չնայած ամբոխը սատարում էր վերջինիս, իսկ մրցավարը կողմնապահություն անում նրան։ Մենամարտի ընթացքում Ռիվերան իմանում է, որ Քելին լուրջ խաղադրույք է կատարել իր դեմ և հրաժարվում է խուսափել հարվածից նույնիսկ այն բանից հետո, երբ Քելին առաջարկում է իր օգնությունն իր բռնցքամարտիկի կարիերան առաջ տանելու գործում։ Տասնյոթերորդ ռաունդում ծնողներին սպանողներից վրեժ լուծելուց դրդված՝ նա նոկաուտի է ենթարկում Ուորդին և ստանում զենքի համար վճարելու և հեղափոխությունը շարունակելու համար անհրաժեշտ գումարը։

  • 1952 թվականին նկարահանվել է «Կռվողը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը կատարում են Ռիչարդ Կոնտին և Լի Ջեյ Կոբբը։
  • 1956 թվականին Խորհրդային Միությունում նկարահանվել է «Մեքսիկացին» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը կատարում են Օլեգ Ստրիժենովը և Բորիս Անդրեևը։
  • 1984 թվականին Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում նկարահանված "Der Mexikaner Felipe Rivera" հեռուստաֆիլմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
The Mexican
  1. London Jack (1913)։ The Night Born։ New York: Grosset & Dunlap։ էջեր 290 pp.  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «London1913» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. García Mario T., Bert Corona (1995)։ «Chapter Three: Border Depression»։ Memories of Chicano history: the life and narrative of Bert Corona։ Latinos in American society and culture։ Berkeley: University of California։ էջեր 65–66։ ISBN 0-520-20152-3։ Վերցված է 2007-07-11։ «I read quite a few of Jack London's books, especially at the encouragement of my English teacher. I became interested in London's life because he had been in El Paso during the time of the Mexican Revolution and had written a story about a man who at one time had delivered ice to our home. The man's name was Joe Rivers. London's story about Rivers was called "The Mexican," and it was later made into a screenplay and a film. In the story, London depicted Rivers as a campesino from Mexico who, after his wife is raped and killed by the federales, joins Pancho Villa's forces. Villa sends Rivers to the border to acquire guns and ammunition. In El Paso, he comes into contact with the Junta Revolucionaria Mexicana, a group my father worked with. Rivers remained on the border and became a prizefighter. He fought for the welterweight and lightweight championship and then donated all his prize money to the Junta. He later retired from fighting and became an ice delivery man in El Paso.»  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «García1995» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • London, Jack (1911 թ․ օգոստոսի 11). «The Mexican». Saturday Evening Post. Curtis Publishing Company. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011-08-298-ին.