Մթածմինդա, Վրաստանի գրողների ու հասարակական գործիչների պանթեոն (վրաց.՝ მთაწმინდის მწერალთა და საზოგადო მოღვაწეთა პანთეონი, վրաց.՝ მთაწმინდა - Սուրբ սար), գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Մթածմինդայի գերեզմանատունը, որտեղ թաղված են վրացի գրողներ, դերասաններ, գիտնականներ ու Վրաստանի ազգային հերոսներ, գտնվում է Մթածմինդա լեռան լանջին՝ Սուրբ Դավիթի («Մամադավիթի») եկեղեցու շրջակա տարածքում։ Պանթեոնը պաշտոնապես բացվել է 1929 թվականին։ Հենց Սուրբ Դավիթի եկեղեցում ևս կան գերեզմաններ։
Մթածմինդայի գերեզմանատանը թաղված առաջին նշանավոր անձինք եղել են ռուս հայտնի գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը (1795—1829) և նրա կինը՝ Նինո Ճավճավաձեն (1812-1857)։ Պանթեոնը պաշտոնապես բացվել է 1929 թվականին, երբ լրացել է Իրանում Գրիբոյեդովի ողբերգական մահվան 100-րդ տարելիցը։ Այդ ժամանակից ի վեր այստեղ թաղվել կամ վերաթաղվել են բազմաթիվ հայտնի վրացիներ։ Գերեզմանատունը գտնվում է Թբիլիսիի մունիցիպալիտետում և համարվում է քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։
Կոմունիստական գործիչներ Միխայիլ Ցխակիան, Ֆիլիպ Մախարաձեն ու Սիլիբիստրո Տոդրիան, որ նախկինում թաղված էին Մթածմինդայի պանթեոնում, վերաթաղվել են սովորական քաղաքացիական գերեզմանատանը։
Пантеон Мтацминда / Сост.: И. К. Ениколопов, Гиорги Ткешелашвили. — Тбилиси: Госиздат Грузинской ССР, 1956. — 52 с. — (Б-ка туриста: По Тбилиси). — 15 000 экз.
Ткешелашвили О. Мтацминда: Пантеон писателей и общественных деятелей Грузии / Отар Ткешелашвили. — Тбилиси: Сабчота Сакартвело, 1974. — 112 с. — 6 000 экз.