Գյուղ | ||
---|---|---|
Միատուն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Միադին, Միադում, Միուտակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 1829) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Միատուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Հասանկալա գյուղաքաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, Արաքսի ավազանի գետակներից մեկի ափին։
Եղել է հայաբնակ գյուղ մինչև 1828-1829 թվականները։ Պատերազմի տարիներին բնակիչները գաղթել են Ալեքսանդրապոլի գավառ։
XX դարի սկզբին ուներ 40 տուն բնակիչ։
Գյուղի հյուսիսում կար գերեզմանատուն, որտեղ մինչև 1870-ական թվականները կանգուն էր մնացել մատուռը։ Մատուռի մոտ կային ջրավազան և 2 խաչքար[2]։