Միացյալ Թագավորության ճարտարապետությունը կամ Բրիտանական ճարտարապետությունը ձևավորվել է ճարտարապետական ոճերի էկլեկտիզմական համակցությամբ՝ սկսած այն շինություններից, որոնք եղել են նախքան Միացյալ Թագավորությունը, օրինակ՝ հռոմեական ճարտարապետությունը, մինչև 21-րդ դարի ժամանակակից ճարտարապետությունը։ Անգլիայում կարելի է տեսնել ճարտարապետական ինքնատիպ լուծումների նմուշներ[1], բայց և Իռլանդիան, Շոտլանդիան և Ուելսը նույնպես նպաստել են ունիկալ ճարտարապետական կառույցների շինությանը և ընդհանուր առմամբ բոլորն էլ մեծ դեր են խաղացել ճարտարապետության պատմության մեջ[1]։ Չնայած Միացյալ Թագավորությանը հասած նախապատմական և կլասիկ շինությունների՝ բրիտանական ճարտարապետությունն սկսվում է առաջին անգլոսաքսական եկեղեցիների շինարարությամբ, որն սկսվել է Ավգուստին Կենտեբերիացու գալուց հետո Մեծ Բրիտանիա կղզում 597 թ.-ին[1]։ Նորմանական ճարտարապետությունը ձևավորվեց 11-րդ դարում, և սկսեցին կառուցվել մեծ թվով եկեղեցիներ և ամրոցներ ողջ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, որպեսզի նորմանները կարողանան ուժեղացնել իրենց ազդեցությունը[1]։ Անգլիական գոթական ճարտարապետությունը, որը ծաղկել է 1180 թ.-ից մինչև 1520-ական թթ.-ը, ներմուծվել է Ֆրանսիայից, բայց արագ ձեռք է բերել իր սեփական ունիկալ առանձնահատկությունը[1]։
Միացյալ Թագավորությունով մեկ լիքն են միջնադարյան ճարտարապետության նմուշները՝ քարե մեծ դղյակների տեսքով։ Ավելի մեծ կոնցենտրացիաներով դղյակների ու ամրոցների կարելի է հանդիպել անգլաշոտլանդական սահմանի վրա, որոնք կառուցվել են սկսած 14-րդ դարից` Շոտլանդական անկախության պատերազմի ժամանակներում[2]։ Վառոդի և թնդանոթի հայտնագործությունից հետո ամրոցները դարձան ավելորդ կառույց, և Անգլիական վերածննդի ժամանակաշրջանում մշակվեցին հայրենական ճարտարապետության նոր գեղարվեստական ոճեր` Թուդորյան ոճը, Անգլիական բարրոկոն, Թագուհի Աննայի ոճը և Պալադյան ոճը[2]։ Գեորգիանյան, Շոտլանդական բարոնական և Նեոդասական ոճերը զարգացան Շոտլանդական լուսավորության շնորհիվ, և 1930-ականներից սկսած զարգանում է մոդեռիստական ոճի ճարտարապետությունը Ուելսի արքայազն Չարլզի հովանավորության ներքո[3]։
Միացյալ Թագավորությունից դուրս Բրիտանական ճարտարապետությունն իր ազդեցությունն է թողել Հնդկաստանի, Բանգլադեշի և Պակիստանի վրա[4], որպես հետևանք 19-րդ դարի Բրիտանական գաղութի։ Լահոր, Մումբայ, Կալկաթա, Դաքքա և Չիթագոնգ քաղաքներում կան բրիտանական ոճով կառուցված նավահանգիստների, ադմինիստրատիվ շենքեր և երկաթուղային կայարաններ[4]։ Միացյալ Թագավորությունում որոշ շինություն մտցրվել են, այսպես ասած, «Ազգության համար նշանավոր շինություններ» ցանկում, որպեսզի նրանք ոչ սանկցիավորված փոփոխության չենթարկվեն։ 1947 թ.-ին Միացյալ Թագավորությունում ստեղծվել է թվարկված շինությունների ցանկը, որտեղ ընդգրկվել են ավելի քան կես միլիոն շինություններ։ Այդ բոլոր շինություններն ունեն ինքնատիպ ճարտարապետական ոճ, պատմական և ազգային նշանակություն։
|