Միգել Սապոչնիկ Miguel Sapochnik | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Համմերսմիթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0764601 |
Միգել Սապոչնիկը (անգլ.՝ Miguel Sapochnik, հուլիսի 1, 1974, Համմերսմիթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիական կինոյի և հեռուստատեսության ռեժիսոր է և պատմությունների նախկին վիզուալացնող։ Նա հայտնի է որպես Ռեպո Մեն ֆիլմի և HBO հեռուստատեսության Գահերի Խաղ հեռուստասերիալի ռեժիսոր, ինչպես նաև իր մնացած աշխատանքների համար ամերիկյան սերիալներում[1]։
Նա եղել է Ռեպո Մեն ֆիլմի գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր 2010 թվականին։ Ֆիլմի գլխավոր դերերում էին Ջուդ Լոուն և Ֆորեսթ Ուիթակերը, և այս ֆիլմը նրա դեբյուտն էր[1]։
Սապոչնիկը աշխատել է ամերիկյան հեռուստասերիալներում։ Արթուն, Եզր, Հաուս, իսկ վերջին շրջանում՝ Ինտելեկտուալ խաղեր, հեռուստասերիալների ռեժիսորն է[2]։ 2001-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում նա եղել է Snowflake In Hell Films Limited-ի ռեժիսոր[3]։
Նրա այլ գործերից են 2000 թվականի կարճամետրաժ ֆիլմը, որը կոչվում է Երազողը և "Գեղեցիկ ներսում" երաժշտական տեսանյութը երգչուհի Լուիզ Ռեդնափի համար[4]։
Որպես պատմությունների վիզուալացնող, նրա որոշ գործերից են Ասեղին (1996, ռեժիսոր՝ Դենի Բոյլ) և Ձմեռային Հյուր (1997, դերասան Ալան Ռիքմանի հետ դեբյուտ)[5][6]։
2015 թվականին Սապոչնիկը նկարահանել է երկու սերիա "Գահերի խաղ" շոուի հինգերորդ եթերաշրջանից՝ "Պարգևը" և "Հարդհոմ" սերիաները։ Նա վերադարձել է "Գահերի խաղ" վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ երկու դրվագները՝ Բաստարդների մարտը և "Ձմռան քամիները", նկարահանելու[7]։
Տարի | Անվանումը | Նշումներ |
---|---|---|
2010 | Ռեպո Մեն |
Տարի | Շոու | Եթերաշրջան | Դրվագի անուն | Դրվագ | Notes |
---|---|---|---|---|---|
2011 | Հաուս | 7 | "Ավելի լայն, քան կյանքն է" | 9 | |
"Ընտանեկան փորձ" | 11 | ||||
"Ժամեր հետո" | 22 | ||||
Եզր | 4 | "Միայնակ աշխարհում" | 3 | ||
Հաուս | 8 | "Մեռած և թաղված" | 7 | ||
2012 | "Gut Check" | 16 | |||
"Holding On" | 21 | ||||
Արթուն | 1 | "Turtles All the Way Down" | 13 | ||
Ընկնող ամպեր | 2 | "Երիտասարդ արյուն" | 4 | ||
Եզր | 5 | "Transilience Thought Unifier Model-11" | 1 | համագործակցել է Ջեննոթ Շվարցի հետ | |
2013 | Գմբեթի տակ | 1 | "Թերի շրջանակներ" | 7 | |
Ռեվոլյուցիա | 1 | "Ուրվականներ" | 12 | ||
Բանշի | 1 | "Միշտ Կովբոյ" | 9 | ||
"Խենթության խառնուրդ" | 10 | ||||
2014 | Ինտելեկտուալ խաղեր | 1 | "Օդաչու" | 1 | |
Պահպանված | 1 | "Վերելք" | 13 | ||
2015 | Գահերի խաղ | 5 | "Պարգևը" | 7 | |
"Հարդհոմ" | 8 | ||||
Սեքսի վարպետները | 3 | "The Excitement of Release" | 3 | ||
Իրական դետեկտիվ | 2 | "Եկեղեցին ավերակների մեջ" | 6 | ||
2016 | Գահերի խաղ | 6 | "Բաստարդների մարտ" | 9 | |
"Ձմռան քամիները" | 10 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Սապոչնիկ» հոդվածին։ |
|