Միգենի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1911 |
Ծննդավայր | Շկոդեր, Ալբանիա |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1938[1] (26 տարեկան) |
Վախճանի վայր | Բարի, Իտալիա կամ Թուրին, Իտալիա |
Գրական անուն | Migjeni |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ալբաներեն |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Millosh Gjergj Nikolla Վիքիպահեստում |
Միգենի (իսկական անունը Միլոշ Գերգ Նիկոլա) (ալբ․՝ Millosh Gjergj Nikolla, սերբ.՝ Miloš Đoka Nikolić, հոկտեմբերի 13, 1911, Շկոդեր, Ալբանիա - օգոստոսի 26, 1938[1], Բարի, Իտալիա և Թուրին, Իտալիա), ալբանացի բանաստեղծ, գրող հրապարակախոս։
Միլոշ Գերգ Նիկոլան ծնվել է 1911 թվականի հոկտեմբերի 13-ին ալբանական Շկոդեր քաղաքում՝ ալբանականացված սերբախորվաթական ընտանիքում։ Սովորել է Շկոդերի սերբալեզու դպրոցում։ Ավելի ուշ ուսումը շարունակել է ներկայիս Մակեդոնիայի տարածքում գտնվող Բիտոլա քաղաքի գիմնազիայում։ Ավարտելուց հետո, 1927 թվականից 1932 թվականներին սովորել է ուղղափառ հոգևոր ճեմարանում։ Միլոշն ուսումնասիրել է հին սլավոներեն, ռուսերեն, ֆրանսերեն, հունարեն, լատիներեն և կարող էր բոլոր վերոնշյալ լեզուներով կարդալ բնագրեր։
Ալբանիա վերադառնալուց հետո հրաժարվում է քահանա դառնալու մտքից և սկսում է ուսուցչությամբ զբաղվել գյուղական դպրոցում։
Հիվանդացել է տուբերկուլոզով։ Բուժման կուսեր է անցել Հունաստանի և Հյուսիսային Իտալիայի առողջարաններում, սակայն ապարդյուն։
Միլոշ Նիկոլան իր մահկանացուն կնքել է իտալական հոսպիտալներից մեկում՝ 26 տարեկան հասակում 1938 թվականի օգոստոսի 26-ին։
Նրա աճյունը Ալբանիա է տեղափոխվել 1956 թվականին։
Միգենին բանաստեղծությունների և պատմվածքների հեղինակ է, որոնցում արտացոլված է Եվրոպայի մտավորականների կյանքն ու տառապանքը։ Նա համարվում է Ալբանիայի ժամանակակից գրականության հիմնադիրներից մեկը։ Կոմունիստական իշխանությունները Միգենիին համարում էին պոեզիայում սոցիալիստական ռեալիզմի ծիծեռնակներից մեկը։
Իր կարճատև կյանքի ընթացքում գրողը ստեղծել է քսանչորս կարճ էսսե, որոնք տպագրվել են 1933 թվականից 1938 թվականներին։ Իր ստեղծագործությունները ստորագրել է Միգենի ծածկանունով (Millosh Gjergj Nikolla):
Նրա 35 բանաստեղծություններից բաղկացած ժողովածուն լույս տեսավ 1936 թվականին՝ «Vargjet e lira» անվանումով։ Հեղափոխական թեմատիկա արծարծելու պատճառաբանությամբ գրքի ամբողջ տպաքանակը գրաքննության ենթարկվեց և բռնագրավվեց Ահմետ Զոգուի վերահսկողությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգենի» հոդվածին։ |
|