Քաղաքացիությունը | Սերբիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 31, 1991[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոսովսկա Միտրովիցա, ՀՍՖՀ | ||
Հասակ | 194 սանտիմետր | ||
Քաշ | 88 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Միլան Միլանովիչ (սերբ.՝ Милан Милановић / Milan Milanović, մարտի 31, 1991[1], Կոսովսկա Միտրովիցա, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, «Ասկոլի» ակումբի պաշտպան։
Միլանովիչը Կոսովոյի «Իբար» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է, խաղացել է նրա մանկական և երիտասարդական կազմերում[2]։ 15 տարեկանում մեկնել է Բելգրադի «Զեմուն», որտեղ մարզիչ Դրագան Շիպկայի գլխավորությամբ զգալի առաջընթաց է գրանցել՝ առաջին անգամ հանդես գալով պատանեկան հավաքականում[2]։ Ավելի ուշ մարզվել է «Ցրվենա Զվեզդայում»՝ իր սիրելի ակումբում. մարզումների ժամանակ բասկետբոլ խաղալու լավ հմտություններ է դրսևորել[2]։
2008 թվին Միլանը տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ սկսել է հանդես գալ «Լոկոմոտիվի» երկրորդ կազմում։ Ակումբում հանդես է եկել 6 համարի ներքո, որի տակ խաղացել էր Բրանիսլավ Իվանովիչը․ թիմի մարզիչ Ռաշիդ Ռահիմովն ինքը երիտասարդ Միլանին համեմատել է նույն Իվանովիչի հետ[2]։ 2009 թվին երկրպագուների վարկածով ճանաչվել է թիմի լավագույն երիտասարդ-ֆուտբոլիստ[3]։ Չնայած երիտասարդական առաջնությունում ունեցած ջանքերին և հաջողություններին՝ Միլանին այդպես էլ չի հաջողվել խաղալ Ռուսաստանի առաջնությունում, և 2011-ին ակումբը սերբին բաց է թողել թիմից։
Միլանովիչը շուտով տեղափոխվել է «Պալերմո»[4]՝ ստանալով խաղային 15 համարը։ Պաշտոնական տեղափոխությունը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսին։ 2011 թվականի օգոստոսին Միլանը վարձավճարով տեղափոխվել է «Սիենա»[5], որը ֆուտբոլիստի համար «Լոկոմոտիվին» վճարել է 270 հազար եվրո փոխհատուցում։ 2012 թվի հունվարին Միլանովիչը վերադարձել է «Պալերմո»՝ նորամուտը նշելով 2012 թվի մարտի 24-ին Ա խմբի «Ուդինեզեի» դեմ խաղում։ 2012 թվականի ապրիլի 10-ին «Յուվենտուսի» դեմ խաղում վնասվածք է ստացել՝ կոտրելով քիթը[3]։
2013 թվի հունվարին Միլանը վարձավճարով տեղափոխվել է «Վիչենցա»[4]։
2019 թվականի փետրվարին նա մինչև մրցաշրջանի ավարտը միացել է Սերբական Հանրապետության առաջին լիգայի «Ժելեզնիչար Բանյա Լուկա» ակումբին[6]։
Բազմիցս ընդգրկվել է պատանեկան և երիտասարդական հավաքականներում, խաղացել է 2009 թվականի Եվրոպայի՝ մինչև 19 տարեկան պատանիների առաջնությունում, որտեղ նվաճել է բրոնզե պարգևներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Միլանովիչ» հոդվածին։ |
|