|
---|
|
Քաղաքացիությունը |
Սերբիա և Չեռնոգորիա և Սերբիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հուլիսի 31, 1985(1985-07-31)[1] (39 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Նովի Սադ, ՀՍՖՀ[2] |
---|
Հասակ |
187 սանտիմետր |
---|
Քաշ |
85 կիլոգրամ |
---|
Դիրք |
դարպասապահ |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
2003—2004
|
Սերբի և Չեռն․ (մինչև 19)]
|
2010
|
Սերբիա
|
1 (0)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 24.03.2016: |
Միլան Յովանիչ (սերբ.՝ Милан Јованић, հուլիսի 31, 1985(1985-07-31)[1], Նովի Սադ, ՀՍՖՀ[2]), սերբ ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է եկել Սերբիայի ազգային հավաքականում։
Միլան Յովանիչի առաջին ակումբը եղել է «Վոյվոդինան»։ Այդտեղից նա տեղափոխվել է «Վետերնիկ», որտեղ սկսել է խաղալ մեծահասակների թիմում։ 2005 թվականին տեղափոխվել է ավստրալիական «Պերտ Գլորի», որտեղ եղել է պահեստային դարպասապահ և մասնակցել է միայն մեկ խաղի լիգայում։ 2005/06 մրցաշրջանից հետո վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ միացել է «Նովի Սադ» ակումբին։ 2009/10 մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը և իրավունք է ստացել մասնակցելու Եվրագավաթի խաղարկությանը։ Լիգայի լավագույն դարպասապահների ցանկում Յովանիչը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Սաշա Ստամենկովիչին[3]։
2010 թվականի հունիսի 11-ին հայտնի է դարձել, որ Յովանիչը բժշկական զննություն է անցել Կրակովի «Վիսլայում»։ Երկու օր անց Կրակովի ակումբը հայտարարել է, որ սերբ ֆուտբոլիստի հետ կնքել է հնգամյա պայմանագիր[4]։ Էքստրակլասում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում Միլան Յովանիչը դարձել է Լեհաստանի չեմպիոն։
2003 և 2004 թվականներին Միլան Յովանիչը հրավիրվել է Սերբիա և Չեռնոգորիայի պատանեկան (մինչև 19 տարեկանների) հավաքական։ Սերբիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականի ապրիլի 7-ին Ճապոնիայի հավաքականի դեմ հաղթական խաղում (3:0)[5][6]։