Միլե Բուդակ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1889[1][2] |
Ծննդավայր | Sveti Rok |
Վախճանվել է | հունիսի 7, 1945[1][2] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Զագրեբ, Խորվաթիայի ֆեդերատիվ հանրապետություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան և նախարար |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Կրթություն | Զագրեբի համալսարան |
Անդամակցություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա |
Կուսակցություն | Ուստաշներ |
Mile Budak Վիքիպահեստում |
Միլե Բուդակ (խորվ.՝ Mile Budak, օգոստոսի 30, 1889[1][2], Sveti Rok - հունիսի 7, 1945[1][2], Զագրեբ, Խորվաթիայի ֆեդերատիվ հանրապետություն)[3], խորվաթ պատերազմական հանցագործ և սերբերի դեմ ցեղասպանության կազմակերպիչ։
Սովորել է Զագրեբի համալսարանում[4]։ Խորվաթիայի ուստաշների, սերբերի, գնչուների և հրեաների ցեղասպանության կազմակերպիչ, ստացել է «մշակույթի ինքնաձիգով նախարար» մականունը։ Գրող է (նրա վեպերը այժմ ևս շարունակում են վաճառվել Խորվաթիայում) և լրագրող, եղել է «Խորվաթիայի ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիրը։ Նա կոչ է արել դուրս բերել Խորվաթիայի սերբերին և ոչնչացնել, իր գրքերում նրանց անվանել է «ստրուկներ», «մուրացկաններ» և այլն։
Ուստաշների իշխանության գալուց հետո զբաղեցրել է կրթության, կրոնի և մշակույթի նախարարի պաշտոնը, ինչպես նաև կազմակերպության ղեկավարը[5]։
Նրան են վերագրում են հետևյալ խոսքերը. «սպանել մեկ երրորդին, աքսորել մեկ երրորդին և կաթոլիկ դարձնել սերբերի մեկ երրորդին», որոնք ենթադրաբար արտասանել է 1941 թվականի ամռանը[6]։
1945 թվականին Ավստրիա փախչելու փորձի ժամանակ ձերբակալվել է պարտիզանների կողմից, մահապատժի է ենթարկվել կոլլաբորացիոնիստական ռեժիմի շատ այլ անդամների հետ։ Բուդակի ընտանիքը մահացել է Բլայբուրգի կոտորածի ժամանակ։
1991 թվականին Խորվաթիայի անկախության հռչակումից հետո փորձեր են արվել վերականգնել Բուդակի հեղինակությունը՝ նրա գրքերը մեծ քանակությամբ հրատարակելով։ Հիմնական պատճառն այն էր, որ նա գնահատվել է որպես գրող և երկրի անկախության համար մարտիկ՝ անկախ նրա քաղաքական գործունեության արդյունքներից։ Սակայն 2003 թվականին Իվո Սանադերի իշխանության գալուց հետո Բուդակի հանդեպ հարաբերություններում եղել է շրջադարձ։ Մասնավորապես, նրա անունը կրող բոլոր փողոցները վերանվանվել են, հուշատախտակները ապամոնտաժվել են։
Վերականգնել է ծայրահեղական հին կոչը՝ «Србе на врбе!»:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլե Բուդակ» հոդվածին։ |
|