Միխաելա Պոլերես | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | գերմ.՝ Michaela Polleres |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 15, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Neunkirchen, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1] |
Միխաելա Պոլերես (գերմաներեն՝ Michaela Polleres. հուլիսի 15, 1997, Neunkirchen, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1]), ավստրիացի ձյուդոիստուհի[2][3]։
Մասնակցել է 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին՝ –70 կգ քաշային կարգում արժանանալով արծաթե մեդալի[4][5]։ 2019 թվականին Մինսկում անցկացված եվրոպական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել խառը թիմային հաշվարկում[6]։
Բացի այդ, մեկական բրոնզե մեդալ է նվաճել ձյուդոյի աշխարհի 2021 և 2023 թվականների առաջնություններում, մեկ բրոնզե մեդալ էլ՝ ձյուդոյի Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում[7]։ Այդ նույն՝ 2018 թվականին հաղթող է ճանաչվել Տաշքենդում և Կանկունում անցկացված գրան-պրի մրցաշարերում։
Ունի սև գոտի երրորդ աստիճան մարզական կարգ։
Օլիմպիական խաղեր | |||
---|---|---|---|
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Քաշային կարգը |
2020 թ | Տոկիո (Ճապոնիա ) | Արծաթ | –70 կգ |
Աշխարհի առաջնություններ | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Քաշային կարգը |
2021 թ. | Բուդապեշտ (Հունգարիա ) | Բրոնզ | –70 կգ |
2023 թ | Դոհա (Քաթար ) | Բրոնզ | –70 կգ |
Եվրոպական խաղեր | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2019 թ. | Մինսկ (Բելառուս ) | Բրոնզ | Խառը թիմային |
Եվրոպայի առաջնություն | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Քաշային կարգը |
2018 թ | Թել Ավիվ (Իսրայել ) | Բրոնզ | –70 կգ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխաելա Պոլերես» հոդվածին։ |
|