Միխալ Սադիլեկ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1999[1][2] (25 տարեկան) |
Ծննդավայր | Ուհերսկե Հրադիշտե |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Michal Sadílek Վիքիպահեստում |
Միխալ Սադիլեկ (չեխ․՝ Michal Sadílek, (մայիսի 31, 1999[1][2], Ուհերսկե Հրադիշտե) , չեխ ֆուտբոլիստ, ՊՍՎ Էյնդհովեն ակումբի կիսապաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս չեխական «Սլովան» ակումբում։
Սադիլեկը չեխական Ս«լովացկոյի» և Նիդեռլանդների «ՊՍՎ» ակումբների սան է եղել։ 2016 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար նա սկսել է հանդես գալ վերջինիս պահեստայինների կազմում։ Նոյեմբերի 4-ին «Հելմոնդ Սպորտ» ակումբի դեմ խաղում Միխալը նորամուտը նշել է Նիդեռլանդների առաջին դիվիզիոնում[3]։ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին «Էքսելսիորի» դեմ խաղում նա հիմնական կազմի իր նորամուտը նշել է Էրեդիվիզիում[4]։ Դեկտեմբերի 22-ին Միխալը «ԱԶ»-ի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել «ՊՍՎ»-ի կազմում[5]։
2020 թվականի հոկտեմբերի 5-ին «Սլովան» ակումբ է տեղափոխվել Լիբերեցից[6]։
2015 թվականին Չեխիայի պատանեկական հավաքականի կազմում Միխալը մասնակցել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարին նա մասնակցել է Սլովենիայի, Բելգիայի և Գերմանիայի դեմ հանդիպումներում[7][8][9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխալ Սադիլեկ» հոդվածին։ |
|