Միխայիլ Դոբկին | |
Կուսակցություն՝ | Շրջանների կուսակցություն, Opposition Bloc?, Social Democratic Party of Ukraine (united)?[1][2] և The Party of Christian Socialists?[1][2] |
---|---|
Կրթություն՝ | National University of Internal Affairs? (2002) և Kharkiv National University of Economics? |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր (2013) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, պետական գործիչ և Eastern Orthodox deacon |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | հունվարի 26, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Միխայիլ Մարկովիչ Դոբկին (ուկրաիներեն՝ Миха́йло Ма́ркович До́бкін, հունվարի 26, 1970, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ։ Ուկրաինայի 2014 թվականի նախագահի թեկնածու «Ռեգիոնների» կուսակցությունից[3]։
Խարկովի մարզային պետական վարչակազմի նախագահ (2010-2014), Խարկովի Ռեգիոնների կուսակցության մարզային կազմակերպության նախագահ, Խարկովի վարչակազմի ղեկավար (2006-2010), Ուկրաինայի Գերագույն ռադայի 4-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր (2002-2006)[4][5]։
Ուկրաինայի VIII գումարման Գերագույն ռադայի պատգամավոր 2014 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 29-ը։
Միխայիլ Դոբկինը ծնվել է 1970 թվականի հունվարի 26-ին Խարկովում Մարկ Մոիսեևիչ Դոբկինի (1947-2016 թվականներ) և Ալլա Նիկոլաևնա Դոբկինայի (ծնվել է 1947 թվականին) ընտանիքում։ 1978-1985 թվականներին սովորել է Խարկով քաղաքի № 97 միջնակարգ հանրակրթական դպրոցում։ 1987 թվականին միջնակարգ կրթություն ստանալուց հետո սկսել է իր աշխատանքային գործունեությունը արտադրությունում։ Միխայիլ Դոբկինը 1988-1990 թվականներին ծառայել է Կիևի ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության զորքերում։ Կրտսեր եղբայրը Դմիտրի Մարկովիչ Դոբկինն է[6]։
1993-2002 թվականներին զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ, ղեկավարել է «Պրոգրես-90», «Ինվեստտեխցենտրոն» (1998-2000) և «Իսթ Օյլ Գրուպ» (2001-2002) բիզնես կառույցները։ 1998 թվականին ընտրվել է Խարկովի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1999 թվականից հանդիսանում է Խարկովի մինի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ։ 2002 թվականին ստացել է առաջին բարձրագույն կրթությունը՝ ավարտելով ներքին գործերի ազգային համալսարանը իրավագիտություն մասնագիտությամբ։
2002 թվականի խորհրդարանական ընտրություններում № 174 միամանդատ ընտրատարածքից որպես անկուսակցական թեկնածու Միխայիլ Դոբկինը մասնակցել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին։
Եղել է բյուջետային կոմիտեի անդամ, ընդգրկված է եղել չորս ժամանակավոր քննչական հանձնաժողովների և այլ պետությունների խորհրդարանների հետ միջխորհրդարանական կապերի հինգ խմբերի կազմում։ Միխայիլ Դոբկինի կողմից 73 պատգամավորական հարցում է արվել, խորհրդարանի քննարկմանը ներկայացվել է 78 օրինագիծ և 34 ուղղումներ ընդունված օրենքներում։
2004 թվականին Դոբկինը սկսել է իր ուսումը Խարկովի ազգային տնտեսագիտական համալսարանում՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2005 թվականից հանդիսանում է Ռեգիոնների կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և Խարկովի Ռեգիոնների կուսակցության քաղաքային կազմակերպության նախագահի տեղակալ։
2006 թվականի մարտի 26-ին դառնում է Խարկովի քաղաքային ղեկավարը՝ ընտրություններում հաղթելով գործող քաղաքային ղեկավար Վլադիմիր Շումիլկինին։ Ղեկավարել է Գենադի Կերնեսի ընտրական շտաբը, որը հետագայում դարձել Է Խարկովի քաղաքային խորհրդի քարտուղար։ Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ ընտրվելուց կարճ ժամանակ անց քաղաքական ընդդիմախոսների հետ լայնածավալ դիմակայություն է սկսվել, որոնք Դոբկինին և Կերնեսին մեղադրում էին «իշխանության հանցավոր չարաշահումների մեջ, որոնք բազմամիլիոնանոց վնասներ են հասցնում»։ Նրանց հիմնական հակառակորդներն էին նահանգապետ Արսեն Ավակովը և Խարկովի խոշոր գործարարներ Ալեքսանդր Ֆելդմանը և Ալեքսանդր Պրոտասը։ 2007 թվականին տեղեկություն է հայտնվել կուսակցության կողմից Յուլիա Տիմոշենկոյի բլոկի Կիևի և Խարկովի քաղաքային խորհուրդների, ինչպես նաև այդ քաղաքների քաղաքային ղեկավարների վաղաժամկետ վերընտրությունների նախապատրաստման մասին։
2007 թվականի սեպտեմբերի 27-ին տեսանյութն այն մասին, թե ինչպես է 2005 թվականի դեկտեմբերին պատրաստվել Դոբկինի նախընտրական ելույթը, տեղադրվել է YouTube կայքում։ Գենադի Կերնեսի ոչ նորմալ բառապաշար պարունակող հոլովակը նաև ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Տվյալ հրապարակման արժանահավատության հարցը միանշանակ չէ։ Ինքը՝ Դոբկինը, այդ հոլովակը անվանել է «մասամբ մոնտաժված»[7]։ Առաջին իսկ օրը YouTube-ում հոլովակը դիտել է շուրջ 120 հազար մարդ, իսկ 2020 թվականի հունիսի դրությամբ հոլովակը ունեցել է ավելի քան 6,1 միլիոն դիտում[7]։
Կիևում վերընտրվելու մասին որոշումն ընդունվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից 2008 թվականի մարտին։ Խարկովում վերընտրությունների հարցի քննարկումը հետաձգվել է մինչև խորհրդարանական կոմիտեի եզրակացության հրապարակումը։ 2008 թվականի սկզբին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դատարան է հանձնել Խարկովի քաղաքային խորհրդում պետական միջոցների վատնման մասին քրեական գործը։ 2008 թվականի մարտի 31-ին Խարկովի Կիևի շրջանի դատարանը մերժել էր տվյալ քրեական գործի հարուցումը, ինչի դեմ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և դատախազությունը բողոք էին ներկայացրել։ 2008 թվականի վերջին դիմակայությունը չավարտվեց, փակվեցին նախկինում հարուցված բոլոր քրեական գործերը, համագործակցություն սկսվեց նահանգապետ Արսեն Ավակովի հետ։
2008 թվականի աշնանը Ուկրաինայի խոշորագույն «Ինտեր» հեռուստաալիքում գործարկվել է «Ազատություն Ինտերում» նոր հեռուստանախագիծը, որում ուրբաթ օրվա հասարակական-քաղաքական շոուի հաղորդավարները պետք է հերթով «դառնային» 12 հայտնի ուկրաինացի քաղաքական գործիչներ։ Նոյեմբերի 21-ին հաղորդման եթերը վարել է Միխայիլ Դոբկինը։ 2009 թվականի գարնանը Միխայիլ Դոբկինը հայտարարել էր, որ պատրաստվում է երկրորդ անգամ առաջադրվել Խարկովի քաղաքային ղեկավարի պաշտոնում։ Ընդ որում երրորդ ժամկետով հեռանալ չի նախատեսում։
2008 թվականի օգոստոսին Միխայիլ Դոբկինը դարձել Է Խարկովի Ռեգիոնների կուսակցության քաղաքային կազմակերպության նախագահ։ 2009 թվականի սեպտեմբերին գլխավորել է Խարկովի Ռեգիոնների կուսակցության քաղաքային ընտրական շտաբը՝ Վիկտոր Յանուկովիչի նախագահական ընտրարշավն անցկացնելու համար։ Ընդ որում, ձևավորվել է նաև մարզային ընտրական շտաբ, որը գլխավորել Է Դմիտրի Շենցևը։ Մամուլում հաղորդվել է Դոբկինի և Շենցևի միջև առկա շփման և վերջինիս հնարավոր հրաժարականի մասին։ Սեպտեմբերի վերջին հաղորդագրություններ են հայտնվել, որ մինչև ընտրարշավի ավարտը որևէ փոփոխություն չի կատարվելու, և Դմիտրի Շենցևը կմնա զբաղեցրած պաշտոնում։ Իսկ Միխայիլ Դոբկինը հայտարարություն է արել, որ հակամարտություն գոյություն։
2008 թվականին Դոբկինն առաջարկել էր 1992 թվականին ի պատիվ ՈՒՊ-ի մարտիկներին տեղադրված «Խարկովի քարը» «փոխանակել» Իվանո-Ֆրանկովսկում Լենինի հուշարձանի հետ, սակայն 2009 թվականի վերջին որոշել էր հուշարձանը թողնել տեղում՝ հանուն «տարածաշրջանում քաղաքական հանգստության պահպանման»[8]։
2010 թվականի մարտին «Տարվա մարդ 2009» համազգային 14-րդ ծրագրի հաղթող է ճանաչվել «տարվա քաղաքային ղեկավար» անվանակարգում։
Ուկրաինայի նախագահի 2010 թվականի մարտի 18-ի հրամանագրով Միխայիլ Դոբկինը նշանակվել է Խարկովի մարզային պետական վարչակազմի նախագահ[4]։
Ուկրաինայում 2013-2014 թվականների զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ հանդես է եկել Եվրամայդանի խիստ քննադատությամբ։ Ընդդիմադիրներին նա անվանել է «հրեշներ», իսկ ցուցարարներին՝ «ուրախ ծաղրածուներ»[9]։ Նա վրդովված էր Կիևում Վ. Ի. Լենինի հուշարձանի քանդումից և միջոցներ էր ձեռնարկում դրա վերականգնման համար[10][11]։ 2013 թվականի դեկտեմբերի 19-ին առաջարկել Է Ուկրաինայի մայրաքաղաքը տեղափոխել Խարկով[12]։
Միխաիլ Մարկովիչը ակտիվորեն օգտվում Է Twitter-ից. հունվարին Եվրամայդանի մասնակիցներին շնորհավորել էր Բանդերայի ծննդյան օրվա առթիվ[13], իսկ ընդդիմության զինյալների կողմից Ուկրաինայի վարչական շենքերի գրավման ժամանակ Twitter-ում տեղադրել էր իր լուսանկարը՝ ներքին զորքերի մարտիկի համազգեստով՝ «ով մեզ մոտ կգա սրով, արծվի վրայով և կստանա» ստորագրությամբ[14]։
Ընդդիմության կողմից «Բերկուտ» ոստիկանական հատուկ ստորաբաժանման քննադատության ընթացքում Դոբկինը Խարկովի մարզխորհրդի 2014 թվականի հունվարի 30-ի նստաշրջանին եկել էր սև վերնաշապիկով՝ «Բերկուտ» գրությամբ և միջոցներ է կազմակերպել անկարգությունների կանխման ընթացքում տուժած ոստիկանների բուժման և իրավապահների համար նոր համազգեստ պատրաստելու համար[15]։
2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Միխայիլ Դոբկինը մնացել էր մարզերի վարչակազմի այն սակավաթիվ ղեկավարներից մեկը, որը հրաժարական չէր տվել, չէր հրաժարվել իր պարտականությունների կատարումից և չէր լքել երկրի տարածքը։ Բազմաթիվ սպառնալիքների պատճառով ստիպված էր եղել կնոջն ու երեխաներին Ռուսաստան տանել[16]։
2014 թվականի փետրվարի 1-ին ընտրվել է «Ուկրաինական ճակատ» համաուկրաինական հասարակական միության համանախագահ, որը հանդիսանում էր Ուկրաինայի հարավարևելյան շրջանների, Ղրիմի և Սևաստոպոլի պատգամավորների համագումարի կազմակերպիչը, տեղի է ունեցել Խարկովում 2014 թվականի փետրվարի 22-ին։ Համագումարը կասկածի տակ է դրել Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը և հայտարարել, որ Հարավարևելյան ինքնակառավարման մարմիններն իրենց վրա են վերցնում իրենց տարածքում սահմանադրական կարգի ապահովման պատասխանատվությունը[17]։
2014 թվականի փետրվարի 24-ին Խարկովում կայացած հանրահավաքում Միխայիլ Դոբկինը հայտարարել էր Ուկրաինայի առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, որոնք նշանակված էին 2014 թվականի մայիսի 25-ին[18]։
«Ելնելով այն հանգամանքից, որ տոտալ հարձակում է տեղի ունենում ռուսալեզու բնակչության իրավունքների վրա, ընդունվում են օրենքներ, որոնք սպառնալիքի տակ են դնում բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում ֆաշիզմն ու նացիզմը, կոչեր են հնչում առանց դատաստանի ու քննության հաշվեհարդար տեսնել բազմաթիվ մարդկանց հետ, որը իշխանության եկած տեսակետից տարբեր են, ես ինձ համար որոշում եմ կայացրել առաջիկա ընտրարշավի ժամանակ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում։ Այս որոշումը վերջնական է։ Ես արել եմ իմ ընտրությունը և երբ անհրաժեշտ լինի, կլրացնեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»
2014 թվականի փետրվարի 26-ին Միխայիլ Դոբկինը դիմում էր գրել Խարկովի մարզային պետական վարչակազմի նախագահի պաշտոնից ազատվելու մասին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման կապակցությամբ[19]։
Որոշ տվյալներով՝ 2014 թվականի փետրվարին Միխայիլ Դոբկինը հայտնվել էր Ավստրիայի[20] և Շվեյցարիայի պատժամիջոցների ցուցակում[21]։
2014 թվականի մարտի 2-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Միխայիլ Դոբկինին ազատել Է Խարկովի մարզային պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Իգոր Բալուտային[22]։
2014 թվականի փետրվարի 24-ին հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում կառաջադրվի Ուկրաինայի նախագահի պաշտոնում[23][24]։ Մարտի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Դոբկինին գրանցել էր որպես ինքնաառաջադրված թեկնածու[25]։ Նույն օրը նրա թեկնածությանը պաշտպանել են Ռեգիոնների կուսակցության 21 կուսակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բացի զապորոժյոյի և կիրովոգրադի[26]։
2014 թվականի մարտի 29-ին կայացած Ռեգիոնների կուսակցության համագումարը քվեարկել էր Միխայիլ Դոբկինի՝ որպես Ռեգիոնների կուսակցությունից Ուկրաինայի նախագահի միասնական թեկնածու առաջադրելու օգտին։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 315 պատվիրակ[3]
Կուսակցության համագումարում Միխայիլ Դոբկինը հայտարարել է, որ մտադիր է վերսկսել լայնածավալ հարաբերությունները Ռուսաստանի հետ, խոստացել է վերադարձնել Ղրիմը Ուկրաինային, իսկ Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ անցնելու մեղքը բարդել է գործող իշխանության վրա[27][28][29]։ 2014 թվականի մարտի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Մ. Դոբկինին գրանցել էր Ուկրաինայի նախագահի թեկնածու[30]։ Միխայիլ Դոբկինի ծրագրում, որը ներկայացվել էր Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Ուկրաինայի հարավարևելքի համար ակտուալ առաջարկություն է եղել դաշնայնացման վերաբերյալ[31][32]։
Սեպտեմբերի 15-ին Միխայիլ Դոբկինը հայտնել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու ինչպես կուսակցական ցուցակներով, այնպես էլ մեծամասնական ընտրատարածքով[33]։
2014 թվականի հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել էր Ուկրաինայի 8-րդ գումարման Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր դաշինք» (ցուցակում 3-րդ տեղ) ընտրական միավորումից։ Պետականաշինության, տարածաշրջանային քաղաքականության և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամ։
2015 թվականի մարտի վերջին ստացել է «Ընդդիմադիր դաշինք» կուսակցության կողմից ստեղծված ստվերային կառավարությունում տեղական ինքնակառավարման բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը[34]։
2015 թվականի հոկտեմբերին կայացած տարածաշրջանային ընտրություններում ԿԸՀ-ն հրաժարվել էր Դոբկինին գրանցել «Ընդդիմադիր դաշինքից» Խարկովի մարզային խորհրդի պատգամավորության թեկնածուների ցուցակում առաջին համարի ներքո[35]։
2018 թվականի հունվարի 9-ին Դոբկինը հայտարարել էր Կիև տեղափոխվելու որոշման մասին[36]։
2017 թվականի հոկտեմբերի 3-ին Միխայիլ Դոբկինը հայտարարել էր Ընդդիմադիր դաշինք խմբակցության կազմից դուրս գալու մասին։ Այսպիսով, պատգամավորը անհամաձայնություն է հայտնել այն բանի հետ, որ պատգամավորների մի մասը և կուսակցության ղեկավարությունը կողմ են քվեարկել դատական բարեփոխումների մասին օրենքին[37]։
2018 թվականի փետրվարի 20-ին Դոբկինը հայտարարել էր «քրիստոնյա սոցիալիստներ» նոր քաղաքական կուսակցության գրանցման մասին[38]։
2018 թվականի դեկտեմբերի 25-ին ընդգրկվել է ուկրաինացի ֆիզիկական անձանց ցուցակում, որոնց դեմ Ռուսաստանի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել[39]։
2019 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկվել է ընդդիմադիր դաշինք՝ խաղաղության և զարգացման (15-րդ տեղ[40]) կուսակցության ցուցակում և նրա կողմից առաջադրվել Է Խարկովի մարզի № 178 մեծամասնական ընտրատարածքի թեկնածու (Բալակլեյ, Բարվենկովսկի, Բլիզնյուկովսկի, Պերվոմայսկի շրջան[41]): Ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը (16,20 %, 10 615 ձայն)՝ զիջելով Ալեքսանդր Լիտվինովին (ժողովրդի ծառա, 31,75 %, 20 806 ձայն) և ինքնաառաջադրված Անատոլի Ռուսեցկուն (29,58 %, 19383 ձայն)[42][43]։
2020 թվականի հունիսի 16-ին հայտարարել էր Կիևի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 25-ին[44]։
2014 թվականի փետրվարի 27-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Միխայիլ Դոբկինի նկատմամբ հետաքննություն է սկսել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով («ոտնձգություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ, որը կատարել է իշխանության ներկայացուցիչը»)։
Մարտի 10-ին նա Կիև հարցաքննության է կանչվել[45]։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունում հարցաքննությունից հետո Միխայիլ Դոբկինը ձերբակալվել և տեղափոխվել է քննչական մեկուսարան[46][47]։ Մարտի 11-ին դատարանը խափանման միջոց է ընտրել «մասնակի» տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով (նա պետք է Կիևի տանը լիներ ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչև 9:00-ն)[48]։ Ապրիլի 3-ին տնային կալանքը փոխարինվել է «անձնական պարտավորությամբ»[49]։
Օգոստոսի 30-ին Միխայիլ Դոբկինի փաստաբան Յուլիա Պլետնևան հայտնել է քրեական գործի փակման մասին՝ «նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով»[50]։
2016 թվականի սեպտեմբերի 15-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազության և Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են խուզարկել Միխայիլ Դոբկինի մորը պատկանող տանը։ Սակայն հաշվի առնելով, որ այդ տանը գրանցված է Միխայիլ Դոբկինը, նա անձեռնմխելի է որպես Ուկրաինայի գլխավոր դատախազ։
2017 թվականի հուլիսի 13-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ձայների մեծամասնությամբ քվեարկել է Մ. Դոբկինին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան ձերբակալելու և կալանավորելու օգտին[51]։
Միխայիլ Մարկովիչ Դոբկինը երկու անգամ է ամուսնացել[55]։ Առաջին կինը՝ Լյուդմիլա Վիկենտիևնա Դոբկինան (օրիորդական ազգանունը՝ Մոլոտոկաս, ծնվել է 1962 թվականին)։ Առաջին ամուսնությունից երեխաները․ դուստրը Ալլան է(1993 թվական), որդին՝ Նիկոլայ (2000 թվական)։ Երկրորդ կինը՝ Ալինա (Ալյա) Վլադիմիրի Բոժենկոն (1979 թվական), 2011 թվականին ձեռք է բերել Խարկովի 7-րդ հեռուստաալիքի բաժնետոմսերի 25 %-ը[56]։ Այս ամուսնությունը գրանցվել է 2007 թվականին։ Ամուսնության արդյունքում ծնվել են Եվան (2007 թվական) և Պոլինան (2010 թվական)։
2016 թվականի հունվարի 21-ին մահացել է Միխայիլ Դոբկինի հայրը՝ Մարկ Մոիսեևիչը։
Միխայիլ Դոբկինի եղբայրը՝ Դմիտրի Դոբկինը, Ուկրաինայի 8-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր էր։
Գերագույն ռադայի 8-րդ գումարման պատգամավոր Միխայիլ Դոբկինը հրապարակել էր 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսների աշխատավարձը։ Գերատեսչությունից պարզ է, որ 8 ամսվա ընթացքում Դոբկինը վաստակել է 128662 գրիվնա (հաշվի առնելով հարկերը)[57]։ Ընդ որում՝ ամսական նրա պատգամավորական աշխատավարձը կազմել է միջինը 20-25 հազար գրիվնա (այսինքն՝ հարկերից հանելուց հետո)։ Բացառություն է կազմել վերջին ամիսը, երբ նա, հավանաբար, ստացել է այն ամենը, ինչ նրան բաժին է ընկել պատգամավորական լիազորությունների դադարեցման դեպքում՝ ավելի քան 90 հազար գրիվնա։
2020 թվականի հունվարի 6-ին Դոբկինը Լվովի փառքի հուշարձանից 500 հազար գրիվնայով գնել է «Հաղթանակի շքանշանը»[58]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Դոբկին» հոդվածին։ |
|