Միխայիլ Կովալենկո

Միխայիլ Կովալենկո
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1995(1995-01-25)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Դիրք պաշտպան

Միխայիլ Վադիմովիչ Կովալենկո (հունվարի 25, 1995(1995-01-25)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Փյունիկի» պաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոլոմյագի» և «Զենիթի ակադեմիա» մանկապատանեկան մարզադպրոցների սան է։ Պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է Սանկտ Պետերբուրգի «Դինամո» ակումբում։ Այդ ակումբի հետ Կովալենկոն հասել է ՖԱԼ։ Խաղացել է նաև «Դինամոյի» պահեստային թիմի համար, որը հանդես է եկել ՊՖԼ-ում 2017/2018 մրցաշրջանում։

2018 թվականի ամռանը՝ պետերբուրգյան թիմի լուծարումից հետո, միացել է «Սոչի»-ին։ Թիմի հետ անցկացրել է մեկ խաղ։ Մրցաշրջանի մնացած հատվածը խաղացել է «Տյումեն»-ում, որը մրցաշրջանի արդյունքներով, դուրս է մնացել ՖԱԼ-ից։

2019 թվականի սեպտեմբերին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է հայկական բարձրագույն խմբի «Նոյ» ակումբ։ Դեբյուտը նշել է սեպտեմբերի 18-ին «Շիրակ» թիմի դեմ խաղում[2]։ 2021 թվականի հունիսի 19-ին դհեռացել է թիմից պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով[3]։ 2021 թվականի հունիսի 29-ին նորից պայմանագիր է կնքել հայկական խմբի հետ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2019/20, 2020/21
  • Հայաստանի գավաթակիր՝ 2019/20
  • Հայաստանի սուպերգավաթակիր՝ 2020

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 18.09.2019 «Ной» — «Ширак» — 0:0 (протокол) Արխիվացված 2020-04-05 Wayback Machine(անգլ.)
  3. «Сообщаем, что у полузащитника нашей команды Юрия Гарегиняна и защитника Михаила Коваленко истекли сроки контрактов». fcnoah.am. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.