Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Հայաստան, Երևան, Մանանդյան փողոց 41 |
Երկիր | Հայաստան[1] |
Հիմնադրված | 2008 |
Կառուցված | 2006 - 2007 |
Բացված | 2008 |
Սեփականատեր | Ֆուտբոլային Ակումբ Միկա |
Տարողություն | 7000 |
Տնային թիմ | Ֆուտբոլային Ակումբ Միկա և ՖԱ Լոկոմոտիվ Երևան |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ |
Mika Stadium Վիքիպահեստում |
«Միկա» մարզադաշտ, ֆուտբոլային մարզադաշտ Երևանում։
Միկա մարզադաշտի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականից՝ նախկին «Արաքս» մարզահամալիրի տարածքում։ 2008 թվականի մայիսի 22-ին «Միկա» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլային առաջին հանդիպումը։ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ փուլի 7-րդ խմբի մրցաշարում Իսպանիայի հավաքականը մրցել է Ուկրաինայի ընտրանու հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել։ Առաջին գնդակը «Միկա» մարզադաշտում 11 մետրանոց հարվածով, հանդիպման 18-րդ րոպեին խփել է Կիևի «Դինամոյի» խաղացող Անդրեյ Յարմոլենկոն։
«Միկան» իր առաջին հանդիպումն սեփական մարզադաշտում անցկացրել է 2008 թվականի հունիսի 8-ին։ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Միկան» 1։0 հաշվով առավելության է հասել Երևանի «Կիլիկիայի» նկատմամբ։ Գոլը հանդիպման 81-րդ րոպեին խփել է Ստեփան Հակոբյանը։