Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 19, 1995[1][2] (29 տարեկան) կամ հունիսի 15, 1994 (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Assens, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[3] | ||
Հասակ | 187 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Միկել Դեսլեր Պուգոր (դան․՝ Mikkel Desler Puggaard, փետրվարի 19, 1995[1][2] կամ հունիսի 15, 1994, Assens, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[3]), դանիացի ֆուտբոլիստ, «Օսթին» ակումբի կիսապաշտպան։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից:
Դեսլերը «Օդենսե» ակումբի սան է։ 2014 թվականի մայիսի 8-ին «Ռաններսի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգայում[4]։ Նույն թվականի ամռանը Միկելը երեք տարով երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ[5]։
2019 թվականի մարտի 20-ին տեղափոխվել է նորվեգական «Հեուգեսունդ»՝ կնքելով եռամյա պայմանագիր[6]։
2021 թվականի հուլիսի 20-ին տեղափոխվել է ֆրանսիական «Թուլուզ»։ 2021/22 մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվել է Լիգա 2-ի խորհրդանշական հավաքականում[7]։
2024 թվականի հունիսի 3-ին պայմանագիր կնքեց MLS-ի «Օսթին» ակումբի հետ մինչև 2027 թվականի մրցաշրջանի ավարտը՝ 2028 թվականի մրցաշրջանի երկարաձգման տարբերակով[8][9]։ Ամերիկյան լիգայում նորամուտը նշել է հուլիսի 20-ին «Շառլոտի» դեմ խաղում[10]՝ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Հեկտոր Խիմենեսի փոխարեն[11]։
2016 թվականին Դեսլերը Դանիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում մասնակցել Է Իրաքի[12], Հարավային Աֆրիկայի[13], Բրազիլիայի[14] և Նիգերիայի թիմերի դեմ խաղերին[15]։
Թիմային
«Թուլուզ»
Անձնական
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկել Դեսլեր» հոդվածին։ |
|