Միհաելա Կամբեյ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Ռումինիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 18, 2002[1] (22 տարեկան) |
Ծննդավայր՝ | Dofteana, Բակեու, Ռումինիա[2][3] |
Միհաելա Կամբեյ (ռումիներեն՝ Mihaela Valentina Cambei, նոյեմբերի 18, 2002[1], Dofteana, Բակեու, Ռումինիա[2][3]), ռումինացի մարզուհի, ծանրորդ, 2023 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի մրցանակակիր, 2017, 2018, 2019 թվականների Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունների եռակի չեմպիոն։
Միհաելա Կամբեյը ծնվել է 2002 թվականին։ 2017, 2018, 2019 թվականների Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնություններում մինչև 48 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն։ 2019 թվականի Լաս Վեգասում տեղի ունեցած աշխարհի պատանեկան առաջնությունում ռումինուհին զիջել է միայն ուզբեկ մարզուհի Նիգորա Աբդուլաևային նա նվաճել արծաթե մեդալ։
2018 թվականին Միհաելա Կամբեյը մասնակցել է Բուենոս Այրեսում տեղի ունեցած Պատանեկան ամառային օլիմպիական խաղերին և մինչև 48 կգ քաշային կարգում նվաճել բրոնզե մեդալ[4]։
2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում ռումինուհի ծանրորդը մինչև 49 կգ քաշային կարգում 180 կգ արդյունքով դարձել Է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ «հրում» վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ[5]։
2022 թվականին Բոգոտա քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Կամբեյը մինչև 49 կգ քաշային կարգում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ «պոկում» վարժությունից նվաճել է փոքր արծաթե մեդալ։
2023 թվականի Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 49 կգ քաշային կարգում, երկամարտի 198 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ՝ սահմանելով Եվրոպայի երեք ռեկորդ։ Նա նաև առանձին վարժություններում նվաճել է երկու փոքր ոսկե մեդալ։
Արդյունք | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Պոկում | Հրում | Ընդհանուր քաշ |
Բրոնզ | մինչև 49 կգ | 2021 | Մոսկվա, Ռուսաստան | 80,0 | 100,0 | 180,0 |
Ոսկի | մինչև 49 կգ | 2023 | Երևան, Հայաստան | 92,0 | 106,0 | 198,0 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհաելա Կամբեյ» հոդվածին։ |
|