Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Միյավակի Սակուրա | |
---|---|
Սակուրա 2023 թվականի հունիսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ճապ.՝ 宮脇 咲良 |
Նաև հայտնի է որպես | Sakura |
Ծնվել է | մարտի 19, 1998[1][2] (26 տարեկան) Կոգոշիմա (քաղաք), Ճապոնիա[3] |
Երկիր | Ճապոնիա |
Ժանրեր | ջեյ փոփ և քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և մանկական դերասան |
Երգչաձայն | Կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Vernalossom? և Source Music |
Անդամակցություն | Le Sserafim |
Ստորագրություն | |
Sakura Miyawaki Վիքիպահեստում |
Սակուրա Միյավակի (宮脇 咲良, Miyawaki Sakura, ծնված մարտի 19, 1998), առավել հայտնի որպես՝ Սակուրա, ճապոնացի երգչուհի և դերասանուհի է Հարավային Կորեայում գործողություններ ծավալող։ Նա հարավկորեական գըրլբենդ Le Sserafim-ի անդամ է։
Միյավակի Սակուրան սկսել է իր գործունեությունը ծավալել ճապոնական գըրլբենդ HKT48-ում 2011 թվականից սկսած և 2014-ից 2018 թվականներին եղել է նրանց քույր AKB48 խմբի անդամ։ Իր գործունեության ընթացքում նա զբաղեցրել է կենտրոնական դիրքեր "Kimi wa Melody" և "No Way Man"սինգլներում ։ Միյավակին դադար է վերցրել HKT48-ում 2018 թվականին՝ Produce 48 ռեալիթի շոուում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո՝ միանալով IZ*ONE աղջիկների խմբին մինչև 2021 թվականը։
Միյավակին միացել է HKT48-ին որպես առաջին սերնդի թրեյնի 2011 թվականի հուլիսին[4]։ Նա առաջին անգամ պաշտոնապես որպես HKT48-ի անդամ հանդես եկավ հոկտեմբերի 23-ին "Flying Get" ձեռքսեղման միջոցառման ժամանակ։ Նա իր դեբյուտը կատարեց թատրոնում նոյեմբերի 26-ին SKE48-ի թիմ S-ի "Te wo Tsunaginagara"-ի վերաթողարկված ստեղծագործության մեջ[5][6]։
Սակուրան HKT48 թիմ H-ի լիիրավ անդամի կարգավիճակ ստացավ մարտի 4-ին, 2012, 15 այլ թրեյնիների հետ միասին[7][8]։
2012 թվականին Սակուրան դարձավ HKT48-ի առաջին անդամը, ով զբաղեցրեց AKB48-ի ընդհանուր ընտրություններում առաջին տեղը։ Նա ստացել է 6635 ձայն, ինչը նրան դրել է 47-րդ հորիզոնականում[9]։ Նույն տարում ավելի ուշ նա առաջին անգամ մասնակցեց որպես A-side AKB48-ի 28-րդ "Uza"սինգլին։ Թեև նա չի հայտնվել 29-րդ և 30-րդ սինգլների A-side-ում, նա հայտնվել է 31-րդ "Sayonara Crawl" սինգլի A-side-ում, որը թողարկվել է 2013 թվականի մայիսի 22-ին, և 2013 թվականի AKB48-ի ընդհանուր ընտրություններում զբաղեցրել է 26-րդ տեղը ՝ 25,760 ձայնով[10]։
Միյավակիի առաջին մասնակցությունը A-side-ին HKT48-ի հետ եղել է իրենց առաջին սինգլի՝ "Suki! Suki! Skip!"[11] և երկրորդ սինգլի՝ "Melon Juice"-ի ժամանակ[12]։
2014 թվականի հունվարի 11-ին, HKT48-ի Kyushu 7 Prefecture շրջագայության ժամանակ Օիտայում հայտարարվեց, որ Սակուրային կտեղափոխեն նորաստեղծ KIV Թիմ[13]։ Ավելի ուշ, AKB48-ի Group Grand Reformation փառատոնի ժամանակ, նրան ընտրեցին որպես թիմ KIV-ի փոխկապիտան և նաև ստացավ պաշտոն A թիմում[14]։
Միյավակին մասնակցել է 2014 թվականի AKB48-ի գլխավոր ընտրություններին և զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 45,538 ձայնով, որն էլ նրան տվեց տեղ A-side-ում "Kokoro no Placard"-ում[15]։ Այդ տարի Սակուրան "թուղթ-քար-մկրատ" մրցաշարում 3-րդ փուլում պարտվեց։ Այնուամենայնիվ, ղեկավարությունը որոշեց, որ Սակուրան կկիսի առաջնային դերը հաղթող Մայու Վատանաբեի հետ AKB48-ի 38-րդ սինգլի՝ "Kiboteki Refrain"-ի համար և դարձավ HKT48-ի առաջին տեղական մասնակիցը, ով A-side-ից առաջատար դիրք զբաղեցրեց[16][17][17]։
2015 թվականին Միյավակի Սակուրան ստացավ դեր AKB48-ի Majisuka Gakuen 4 դրամայում Հարուկա Շիզամակիի հետ միասին։ Պրեմիերան տեղի ունեցավ հունվարի 19-ին[18]։ Այդ տարի նա ընդհանուր ընտրություններում զբաղեցրեց 7-րդ տեղը՝ 81,422 ձայնով։
2015 թվականի հուլիսին նա թողարկեց իր առաջին ֆոտոբուքը, վերնագրված Սակուրա, որը գրավեց 1-ին հորիզոնականը Oricon-ի շաբաթական ֆոտոբուքերի շարքում և 3-րդ հորիզոնականը ընդհանուր գրքերի շարքում[19]։
Նա ստացավ իր առաջին սոլո առաջատար դիրքը AKb48-ի 43-րդ "Kimi wa Melody" սինգլում, որը թողարկվել է 2016 թվականի մարտի 9-ին[20]։
2018 թվականին Սակուրան մասնակցել է և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը շոու Produce 48-ի ժամանակ և դարձել է կորեական-ճապոնական Iz*One խմբի անդամ և նույն տարում էլ ունեցել է դեբյուտը նրանց հետ։ Iz*One-ի հետ պայմանագիրը ավարտվել է 2021 թվականի ապրիլին։ Նա նաև թողարկել է իր անձնական YouTube խաղային ալիքը[21]։ 2021 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ, Սակուրան ուներ 692,000 բաժանորդ և ընդհանուր 22 միլիոն դիտում։
2021 թվականի ապրիլին Iz*One-ի լուծարումից հետո Vivi ամսագրի հուլիսյան համարի համար նախատեսված իր հարցազրույցի նախադիտման ժամանակ հայտնի դարձավ, որ նա լքում է HKT48-ը։ 2021 թվականի մայիսի 15-ին Սակուրան հաստատում է հեռանալը և իր ավարտական համերգը լինում է հունիսի 19-ին[22]։ Կարճ տեսահոլովակը իր ավարտական երգի՝ "Omoide ni Suru ni wa Mada Hayasugiru" (思い出にするにはまだ早すぎる, թարգմ՝ Շատ Վաղ է Հիշելու Համար) ավելացվեց YouTube-ում հունիսի 14-ին, պաշտոնական աուդիոն թողարկվեց հունիսին 20-ին[23]։ Իր վերջին ելույթը HKT48-ի հետ հունիսի 27-ին էր[24]։ 2021 թվականի մայիսին Միյավակին դարձավ մազերի խնամքի բրենդ Keratese-ի և չինական կոսմետիկայի բրենդ Flower Knows-ի դեմքը[25][26]։ 2021 թվականի նոյեմբերի 1-ին Vernalossom-ը հայտարարեց, որ Սակուրայի հետ պայմանագիր է կնքել[27]։
2022 թվականի մարտի 14ին Միյավակի Սակուրան, Iz*One-ի նախկին անդամ Քիմ Չևոնի հետ միասին, ստորագրեց պայմանագիր Source Music-ի հետ և որպես Le Sserafim-ի դեբյուտային անդամ հաստատվեց մայիսին[28][29]։ 2022 թվականի մարտի 21-ին նա միացավ ճապոնական տաղանդների կազմակերպություն A.M. Entertainment-ին Ճապոնիայում իր անձնական գործունեության համար[30][31]։ 2022 թվականի մայիսի 2-ին Սակուրան ունեցավ իր դեբյուտը Le Sserafim-ի հետ միասին՝ "Fearless" մինի ալբոմով։ 2022 թվականի նոյեմբերի 22-ին թողարկվում է Սակուրայի շոուի՝ "Fearless Kkura"-ի առաջին սերիան[32]։
Միյավակի Սակուրայի զբաղեցրած հորիզոնականները ստորև․
Հրատարակություն | Տարի | Հորիզոնական | Ձայների քանակ | Դիրքը սինգլում | Սինգլ | Ծան․ |
---|---|---|---|---|---|---|
4 | 2012 | 47 | 6,635 | Next Girls | Doremifa Onchi | [33] |
5 | 2013 | 26 | 25,760 | Undergirls | Ai no Imi o Kangaete Mita | [34] |
6 | 2014 | 11 | 45,538 | Senbatsu | Kokoro no Placard | [35] |
7 | 2015 | 7 | 81,422 | Senbatsu | Halloween Night | [36] |
8 | 2016 | 6 | 78,279 | Senbatsu | Love Trip / Shiawase o Wakenasai | [37] |
9 | 2017 | 4 | 82,803 | Senbatsu | #Sukinanda | [38] |
10 | 2018 | 3 | 141,106 | Senbatsu | Sentimental Train | [39] |
{{cite web}}
: |last=
has generic name (օգնություն); External link in |last=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միյավակի Սակուրա» հոդվածին։ |
|