Մինա Օխտման | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1862[1][2][3] |
Ծննդավայր | Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլ 1924[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Թեմաներ | ջրաներկ |
Ամուսին | Լեոնարդ Օխտման |
Mina Fonda Ochtman Վիքիպահեստում |
Մինա Օխտման (անգլ.՝ Mina Fonda Ochtman, մարտի 28, 1862[1][2][3], Նյու Հեմփշիր, ԱՄՆ - ապրիլ 1924[1], ԱՄՆ), ամերիկացի իմպրեսիոնիստ նկարչուհի, նկարիչ Լեոնարդ Օխտմանի կինը, ամուսնու հետ ապրել է Cos Cob Art Colony արվեստի գաղութում և աշխատել հիմնականում ջրաներկերով։
Ծնվել է 1862 թվականի մարտի 28-ին[4] Նյու Հեմփշիր նահանգի Լակոնիա քաղաքում։
1886 թվականին մեկնել է Նյու Յորք՝ Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում սովորելու գեղանկարչություն։ Նրա ուսուցիչը եղել է Կենոն Քոքսը։ 1891 թվականին Մինան ամուսնացել է Լեոնարդ Օխտմանի հետ և նրանք բնակություն են հաստատել Կոս Կոբ քաղաքի գեղարվեստի գաղութում։ Այնտեղ նրանք 1910 թվականին կազմակերպել են ամառային ստեղծագործական դպրոց։ Լեոնարդի և Մինայի տունը հայտնի է եղել որպես Greyledge և գրավչության կենտրոն է ծառայել տեղական նկարիչների համար։
Մինա Օխտմանը եղել է National Association of Women Artists ասոցիացիայի անդամ, ինչպես նաև մասնակցել է ջրաներկային մի շարք միավորումների։
Մահացել է 1924 թվականի ապրիլի 11-ին[4]։ Նրա աղջիկը` Դորոթին (անգլ.՝ Dorothy Ochtman, 1892-1971) գեղանկարչություն սովորել է ծնողների մոտ և դարձել նկարիչ, որը նկարում է նատյուրմորտներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինա Օխտման» հոդվածին։ |
|