Ստեղծում | 1629 ![]() | |
---|---|---|
Վայր | • Թրաֆալգարյան հրապարակ • Լոնդոնի ազգային պատկերասրահ ![]() | |
Ժանր | դիցաբանական գեղանկարչություն ![]() | |
Ստեղծել է | Պիտեր Պաուլ Ռուբենս ![]() | |
Նյութ | յուղաներկ, կտավ ![]() | |
Պատկերված | Կերես, Միներվա, Մարս, Ալեկտո, Pax, Հիմենևս ![]() | |
Հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ ![]() | |
Լայնություն | 298 սանտիմետր ![]() | |
Բարձրություն | 203,5 սանտիմետր ![]() | |
Iconclass դասակարգում | 12FF13, 12EE13, 45A, 92B4, 45A20, 92C2, 9 ![]() |
Միներվան պաշտպանում է աշխարհը Մարսից կամ Խաղաղություն և պատերազմ, Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարը։ Ռուբենսն այն ստեղծել է Լոնդոնում 1629-1630 թվականներին՝ Անգլիայի թագավոր Չարլզ I-ի իսպանական Նիդեռլանդների դիվանագիտական առաքելության ժամանակ։ Ներկայումս կտավը գտնվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում[1]։
Իր կյանքի վերջին տարիներին Ռուբենսը հաճախ արտահայտում էր իր սեփական տեսակետները ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ՝ նկարելով առասպելական տեսարաններ։ «Խաղաղություն և պատերազմ» կտավը նույնպես այն ժամանակվա քաղաքական իրադարձությունների այլաբանություն է։ Երեսնամյա պատերազմի ժամանակներն էին, և Ռուբենսը, որպես իսպանական արքունիքի դեսպան, գտնվում էր Լոնդոնում, որտեղ բանակցում էր խաղաղության պայմանների շուրջ։ Մեկնելուց առաջ նա այս նկարն առաջարկեց թագավոր Չարլզ I-ին։ Կտավը նրա առաքելության ակնարկն էր։
Կենտրոնական կերպարը խաղաղության մերկ աստվածուհի Պաքսի մերկ կերպարն է, ով իր կուրծքն է առաջարկում երեխային՝ փոքրիկ Պլուտոնին։ Նրա վերևում Պուտտոն պահում է ձիթենու ճյուղը (խաղաղության խորհրդանիշ) և մյուս ձեռքում՝ կադուկեսը։ Այս երկու արտեֆակտները ապացուցում են, որ նկարում պատկերված է Պաքսը, և ոչ թե Վեներա աստվածուհին և նրա որդի Կուպիդը, որոնք այդքան հաճախ պատկերված են Վերածննդի դարաշրջանում։ Պաքսի շուրջ կան տարբեր կերպարներ, որոնք սովորաբար կապված են Վեներայի և Բաքուս աստծո առասպելի հետ, այսինք՝ սատիրա, ընձառյուծ և դափով կին։
Պաքսի հետևում, զրահով, կանգնած է աստվածուհի Միներվան, որը իմաստության և արհեստների աստվածուհին, որը պայքարում է Մարսի դեմ։ Նա վահանով պաշտպանում է Պաքսին պատերազմի աստված Մարսից։ Նրա հետևում երևում է Ֆուրիսը։ Առատության աստվածը՝ Սատիրոսը, ծնկի է իջել Պաքսի տակ։ Ձեռքին նա պահում է եղջյուրը, որը բարեկեցության պտուղներ է տալիս ժամանակակից հագուստ հագած աղջիկներին, որոնք հավանաբար նպատակ ունեին խորհրդանշել թագավորական արքունիքը։ Նրանցից մեկի մոտ ամուսնության երիտասարդ աստվածն է, որը ջահ է բարձրացրել և ապագա հարսանիքների ավետաբերն է։ Հրեշտակը, որը կանգնած է մեջքի վրա պառկած ընձառյուծի կողքին և խաղում, և ուտում է պտուղը։
Սատիրի ետևում կանգնած են երկու կին, որոնց ձեռքում են զարդերով և մարգարիտներով լի թասը, և թափահարում են դափը։
Ամբողջ տեսարանը, իր իմաստով, ունի պարզ քաղաքական ուղերձ՝ բանականությունն ու իմաստությունը հաղթում են պատերազմին և բռնությանը (Միներվա և Մարս), գալիս են խաղաղության ժամանակներ (Պաքս), որոնք բերում են բերքի առատություն (առատության եղջյուր), կայունություն և ներդաշնակություն (ապագա ամուսնություն ընդհանուր երջանկության հետ մեկտեղ (նուրբ ընձառյուծը և երեխաները)։
{{cite web}}
: Text "The National Gallery" ignored (օգնություն)