Մինիաթյուրք
թուրքերեն՝ Miniaturk | |
---|---|
Տեսակ | մանրակերտների զբոսայգի և տեսարժան վայր |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Ստամբուլ |
Հիմնվել է | 2003 թվականի մայիսի 2 |
Մակերես | 60 000 մ² հա |
Մինիաթյուրք (թուրքերեն՝ Miniatürk), մանրակերտերի այգի, որը գտնվում է Ստամբուլի Սյութլյուջե թաղամասում՝ Ոսկեղջյուրի ափին։ Այգու տարածքում, որն ունի ավելի քան 60 000 մ² տարածք, գտնվում են Թուրքիայի և այլ երկրների տարածքներում գտնվող պատմամշակութային կառույցների մանրակերտեր[1]։ Այգում գործում է երկաթգծի, շարժվող տրանսպորտային միջոցներով ավտոգծի, ինքնաթիռների մոդելներով օդանավակայանի, ջրանցքներով հոսող նավերի մանրակերտեր։ Համարվում է Ստամբուլի ամենաշատ այցելվող վայրերից մեկը։
Այգում առկա են ավելի քան 100 մանրակերտեր, որտեղ կարելի է տեսնել Այա Սոֆիայի տաճարը, Գալաթայի աշտարակը, Կույսի աշտարակը, Բոսֆորի կամուրջը, Կապույտ մզկիթը, Սուլեյմանիե մզկիթը, Թոփքափը ամրոցը, Դոլմաբահչեն, Կոստանդնուպոլսի պարիսպները և այլն[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինիաթյուրք» հոդվածին։ |
|