Միշել Մոսեսյան ֆր.՝ Michel Mossessian | |
---|---|
Ի ծնե | Միշել Մոսեսյան |
Ծնվել է | 1959 նոյեմբերի 11 |
Ծննդավայր | Փարիզ |
Ազգություն | ֆրանսահայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Քուփեր Յունիոն, Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց և Հարվարդի համալսարան |
Աշխատավայր | Skidmore, Owings & Merrill? |
Պարգևներ | |
Michel Mossessian Վիքիպահեստում |
Միշել Մոսեսյան (նոյեմբերի 11, 1959[1], Փարիզ), ֆրանսահայ ճարտարապետ, Բրիտական ճարտարապետական թագավորական ինստիտուտի անդամ, լիցենզավորված ճարտարապետ։ Միշել Մոսեսյանը համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ է[2]։
Ծնվել է 1959 թ.-ին Փարիզում։ Մասնագիտական կրթություն ստացել Փարիզի Գեղեցիկ արվեստների Ազգային դպրոցում (École Nationale des Beaux-Arts)։ Այնուհետև կրթությունը շարունակել է Նյու-Յորքում (Cooper Union), ճարտարապետության մագիստրոսի կոչում ստացել է Հարվարդի համալսարանից (Harvard Graduate School of Design)։
Մինչև 1992 թ.-ը ներգրավված էր մի շարք միջազգային նախագծերում «SOM» (Skidmore, Owings & Merrill) կազմակերպության շրջանակում։ Այս կազմակերպությունը հանդիսանալով աշխարհի ամենամեծ ճարտարապետական կազմակերպություններից մեկը ներառում է շատ լայն աշխարհագրություն՝ նախագծելով խոշորագույն կառույցներ։
1993 թվականին մի խումբ ճարտարապետների, ճարտարագետների ու շրջակա միջավայրի հարցերով զբաղվող մասնագետների հետ համատեղ հիմնել է «a4A» խումբը։ Այն միտված էր նորարարական մոտեցումների շնորհիվ հասնել մարդածին միջավայրում խնդիրների երկարաժամկետ կայունության՝ երկրորդական դարձնելով արագ վերադարձելի տնտեսական և տեխնիկական գործոնները։
2001 թ.-ին նրան կրկին հրավիրում են ամերիկյան SOM ընկերություն, որպես փոխտնօրեն և նախագծի գլխավոր ճարտարապետ։ Չիկագոյի և Նյու-Յորքի գրասենյակներում աշխատելուց հետո, 2005 թ.-ին Լոնդոնում Միշել Մոսեսյանը հիմնում է իր սեփական նախագծային «Մոսեսյան և գործընկերներ» գրասենյակը[3]։
Միշել Մոսեսյանի հիմնադրած կազմակերպությունը ձեռք բերեց նորարարական կոմերցիոն նախագծերի համադրման լավագույն համբավ. ամերիկյան կորպորատիվ ճարտարապետության մասշտաբները, պատմականությունն ու հավակնությունները համատեղելով մայրցամաքային Եվրոպայի նրբազգացության ու ոճականության հետ։ Դրանք շատ արագ տարածվեցին դեպի Արևելյան Եվրոպա և Միջին Արևելք։
«Մոսեսյան և գործընկերներ» կազմակերպությունը այսօր իրականացնում է նախագծեր Սաուդյան Արաբիայում, Կատարում, Մարոկկոյում, Չինաստանում, Պորտուգալիայում և այլն[4]։
Միշել Մոսեսյանը դասավանդել է Հարվարդի, Իլինոյսի, Չիկագոյի ու Փենսիլվանիայի համալսարաններում։