Միշել Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1973[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Conservatoire à rayonnement régional de Paris? |
Պարգևներ | |
Կայք | michelpetrossian.com |
Միշել Պետրոսյան (ֆր.՝ Michel Petrossian,1973[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դասական երաժշտության ֆրանսահայ կոմպոզիտոր։
Միշել Պետրոսյանը ծնվել է Երևանում։ Սկզբում սովորել է թավջութակ և կիթառ, այնուհետև կոմպոզիցիա է ուսանել Փարիզի ազգային երաժշտության և պարի բարձրագույն կոնսերվատորիայում, որն ավարտել է 2001 թվականին[2]։ Եգիպտացի հարվածային Գադ Հեշամի հետ դուետով ելույթներ է ունեցել կիթառով[3], իսկ 1998 թվականին Ժերոմ Կոմբիեի հետ հիմնել է «Cairn» ժամանակակից երաժշտության անսամբլը, որը կազմված է կոնսերվատորիայի նրա ընկերներից[2]։ 2013 թվականի մայիսի դրությամբ ամերիկացի լիբրետիստ Լեսլի Դանթոն-Դաուների հետ աշխատել է օպերայի վրա[2]։
Նա նաև հետաքրքրված է բանասիրությամբ ու հին լեզուներով և սովորել է հին եբրայերեն, ուգարիտերեն, արամեերեն, աքքադերեն, հին հունարեն և գրաբար հայերեն École des langues et des civilizations de l'Orient ancien դպրոցում (Փարիզի Կաթոլիկ համալսարանի մաս) և Սորբոնում, որտեղ նա ստացել է մագիստրոսի կոչում[2][3]։
2012 թվականին Պետրոսյանն արժանացել է Եղիսաբեթ թագուհու կոմպոզիտորական մրցանակին։ Դաշնամուրի և նվագախմբի համար նրա In the Wake of Ea կոնցերտը, որը ոգեշնչված է հին լեզուների նկատմամբ նրա հետաքրքրությամբ, 2013 թվականի մայիսի 27-ից (համաշխարհային պրեմիերա) մինչև հունիսի 1-ը հնչել է Բրյուսելի Գեղարվեստի կենտրոնում՝ դաշնամուրի մրցույթի եզրափակիչի տասներկու մասնակիցների և Բելգիայի ազգային նվագախմբի (Մարին Ալսոպի ղեկավարությամբ) կատարմամբ[2][4][5][6]։
|