Միշել Ռուբիրոլա | |
Կուսակցություն՝ | Կանաչներ և «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» |
---|---|
Կրթություն՝ | Marseille Faculty of Medical and Paramedical Sciences? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բժիշկ և professions libérales et assimilés |
Ծննդյան օր | հուլիսի 28, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Մարսել |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կայք՝ | michelerubirola.fr |
Միշել Ռուբիրոլա (ֆր.՝ Michèle Rubirola, հուլիսի 28, 1956[1], Մարսել), ֆրանսիացի բժիշկ և քաղաքական գործիչ, «Եվրոպա Բնապահպանություն Կանաչներ» կուսակցության անդամ, Մարսելի քաղաքապետ (2020 թվականից)։
Միշել Ռուբիրոլան ծնվել է 1956 թվականին Մարսելում՝ Իտալիայից և Իսպանիայից ներգաղթածների ընտանիքում։ Ծնողներից վերցրել է մարքսիստական-լենինյան գաղափարախոսության համախոհությունը, 1970-ական թվականներից քաղաքական ակտիվիստուհի է, բայց պատանեկության տարիներին զբաղվել է նաև սպորտով. խաղացել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբի կանանց ֆուտբոլային թիմում։ Ստացել է բարձրագույն բժշկական կրթություն[2]։
2002 թվականին միացել է «Կանաչների» շարժմանը, 2008 թվականին ընտրվել է Մարսելի շրջաններից մեկի խորհրդի անդամ, 2015 թվականին ընտրվել է «Եվրոպա Էկոլոգիա Կանաչներ» կուսակցության դեպարտամենտի խորհրդի անդամ, 2020 թվականի հունվարին գլխավորել է «Մարսելյան գարուն» կոալիցիան[3]։
2020 թվականի մարտի 15-ին Մարսելում մունիցիպալ ընտրությունների առաջին փուլում «Ձախ ուժերի միություն» Ռուբիրոլան հաղթել է 23,44% արդյունքով, իսկ հունիսի 28-ին քվեարկության երկրորդ փուլում նրա գլխավորած ԵԷԿ կոալիցիան, սոցիալիստները, կոմունիստները և «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունը ստացել է ձայների 39,9 %-ը՝ առաջ անցնելով հանրապետական Մարտին Վասալի գլխավորած դաշինքից (29,8 %) և Ազգային ճակատի ազգայնականների ներկայացուցիչ Ստեֆան Ռավիեից (19,8 %)[4]։
2020 թվականի հուլիսի 4-ին մունիցիպալ խորհրդի պատգամավորները ձայների մեծամասնությամբ՝ 51-ը 41-ի դեմ, որը ներկայացվել է հանրապետական Գի Տեսիերի դեմ, Միշել Ռուբիրոլային ընտրել են Մարսելի նոր քաղաքապետ[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ռուբիրոլա» հոդվածին։ |
|