Միո, իմ Միո շվեդ.՝ Mio, min Mio | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի, մանկական գրականություն և գրական հեքիաթ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Աստրիդ Լինդգրեն |
Երկիր | Շվեդիա |
Բնագիր լեզու | շվեդերեն |
Տեսարան | Ստոկհոլմ, Land of Faraway? և Outer Land? |
Կերպարներ | Bo Olsson?, Jum-Jum? և Kato? |
Հրատարակչություն | Rabén & Sjögren |
Հրատարակվել է | 1954 |
Mio, min Mio |
Միո, իմ Միո (շվեդ.՝ Mio, min Mio), շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի մանկական հեքիաթային պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1954 թվականին։
Բոսսեին որդեգրել են տարեց խնամատար ծնողները, որոնք նրան առանձնապես չեն սիրում։ Մի անգամ մոտակա խանութի վաճառողուհին` Ֆրու Լունդինը, Բոսսեին խնձոր է տալիս և խնդրում փոստարկղում թողնել իր բացիկը։ Տղան չի դիմանում տեքստը կարդալու գայթակղությանը. նամակն ուղղված է արքային, այնտեղ ասվում է, որ արքայի որդին շուտով տուն կվերադառնա, և որպես նշան նրա ձեռքին կլինի ոսկե խնձոր։ Բոսսեի ձեռքի խնձորը դառնում է ոսկե։
Շուտով տղան մի շիշ է գտնում, որի մեջ թաքնված էր ջին. Բոսսեն ազատում է նրան, և նա, տեսնելով խնձորը, Բոսսեին տեղափոխում է Ցանկալի աշխարհ։ Այնտեղ նա իմանում է, որ իր իսկական անունը Միո է, իսկ ինքը որպես թագավորի որդի այդ երկրի արքայազնն է։ Միոն ծանոթանում է Յում-Յումի հետ, իսկ հայրը նրան նվիրում է Միրամիս անունով ձի։
Սակայն շուտով պարզվում է, որ այս հրաշալի երկրում ամեն ինչ այնքան էլ անվտանգ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Այստեղ ապրում է նաև չար արքայազն` Կատո անունով, որը շրջապատի հանդեպ իր ատելությամբ այրում է ամեն ինչ, մոտակա գյուղերից երեխաների է առևանգում։
Հին գուշակությունն ասում է, որ հենց Բոսսեն, չնայած իր տարիքին, կպայքարի Կատոյի դեմ և կհաղթի նրան։ Տղաները և Միրամիսը մեկնում են վտանգավոր և հեռավոր ճանապարհորդության։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միո, իմ Միո» հոդվածին։ |