Միջազգային ժուռնալիստիկա (անգլ.՝ International journalism), ժուռնալիստիկայի բաժին, որն ուսումնասիրում է լրագրողների և ԶԼՄ-ների գործունեությունը միջազգային տեսանկյունից․ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ, որոնք զանգվածային հաղորդակցության ալիքների միջոցով ստեղծում, մշակում, պահպանում և տարածում են ստանդարտներ, իրավունքների և էթիկայի նորմերի համախումբ։
Միջազգային ժուռնալիստիկայի հետազոտողների ուշադրությունը գրավում է տեղեկատվական հասարակությունում զանգվածային լրատվամիջոցների փոխակերպումը և նոր ԶԼՄ-ների առաջացումը (անգլ.՝ new media)՝ զանգվածային լրատվամիջոց, որն առաջացել է մուլտիմեդիայի և համաշխարհային ցանցերի կապի սինթեզի արդյունքում։
Ամեն տարի աշխարհում անցկացվում են բազմաթիվ գիտական կոնֆերանսներ և փառատոններ նվիրված լրագրողների միջազգային գործառույթներին։ Արդեն մի քանի տարի է այդ ոլորտում մեծագույն միջոցառում է համարվում Լրագրողների միջազգային փառատոնը, որը կայանում է Իտալիայի Պերուջա բնակավայրում։
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |