Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտը կամ միջազգային ուսումնասիությունների համար նախատեսված ինստիտուտը հետազոտական կենտրոն է, որը կենտրոնանում է միջազգային հարաբերությունների կամ տարածաշրջային հետազոտությունների ուսումնասիրության վրա։ Հաճախ, համագործակցում են համալսարանների հետ, որոնք զբաղվում են հանրային քաղաքականությամբ, hանրային կառավարմամբ կամ միջազգային հարաբերություններով։ Կարող են ֆինանսավորվել համալսարանի համալսարանի, դրամաշնորհների կամ մասնավոր նվիրատուների կողմից։
1935 թվականին հիմնադրվեց միջազգային հարաբերությունների ամենավաղ կենտրոններից մեկը՝ Եյլի համալսարանը։ Եյլի միջազգային հետազոտությունների կենտրոնը (1935-1951 թթ․) ձգտում էր ստեղծել նորարարական հաղորդակցման կենտրոն միջազգային հարաբերությունների, հասարակությունների և մշակույթների դասավանդման և հետազոտության համար[1]։ Նրա իրահավաջորդն այսօր ՄաքՄիլանի միջազգային և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն [2] է։ Որոշ գիտնականներ քննադատում էին, որ ինստիտուտի գիտնականների անհատական, այլ ոչ խմբային հետազոտությունների գերակայությունը։ Արդյունքում, այս գիտնականներից ութը տեղափոխվել են Փրինսթոնի համալսարան, որտեղ հիմադրել են միջազգային հետազոտությունների կենտրոնը 1951 թվականին[3]։ Շուտով 1950-ականներին Եյլի և Փրինսթոնի համալսարանների նման ի հայտ եկան ինստիտուտներ Հարվարդի համալսարանում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
Որոշ ինստիտուտներ հետազոտական կենտրոններ են, որոնք զբաղվում են և՛ ռազմական ստրատեգիայով և՛ դիվանագիտությամբ (փոխկապակցված են)։ Որպես օրինակ կարելի է նշել Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը։ Այս հաստատությունները համատեղ նպաստեցին ոլորտի ձևավորմանը՝ խթանելով հետազոտության և կրթության ավելի համագործակցային ավելի համագործակցային և բազմազան մոտեցումներ։