Գյուղ | ||
---|---|---|
Միջելդի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Միջելդի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Հասանկալա քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, Արաքսի ավազանի գետակներից մեկի ափին։ Մտնում էր Վերին Բասենի կազմի մեջ։
XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։
Միջելդին ուներ եկեղեցի։
Գյուղում գործում էր վարժարան[2]։