Միջին հայերեն

Միջին հայերեն՝ մի շարք բարբառների խումբ, որոնք պայմանականորեն միավորվում են մեկ խմբի մեջ։ Դրանցից հիմնականը Կիլիկյան բարբառը[1]։ Միջին հայերեն են համարում 12 – 16-րդ դարերի հայ գրականությամբ ավանդված լեզվական այն բազմազան տարրերի ամբողջությունը, որը հասկանալի էր տարբեր բարբառներով խոսող հայ ժողովրդի տարբեր հատվածներին։

Միջին հայերենի կազմավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

5 – 9 դարերում հայերենի հնչյունային համակարգը զգալի փոփոխություններ է կրել։ Որը ժամանակի ընթացքում առաջացնում է ճեղքվածք։ Ձայնավորների ու ձայնորդների հաջորդող ձայնեղ բաղաձայները (բ, գ, դ, ձ, ջ) խլանում են, իսկ խուլերը (պ, կ, տ, ծ, ճ)՝ դառնում ավելի ձայնեղ։ Անփոփոխ են մնում սկ, ստ, սպ, շպ, շկ, շտ տառակապակցությունները և ն-ին հաջորդող ձայնեղների արտասանությունը (նբ, նգ, նդ, նձ, նջ)[1]։

Միջին հայերենով սկսում են գրել գրաբարին զուգահեռ, սակայն միջին հայերեն կիրառությունները ավելի չէին, քան գրաբարինը։ Գրիչներին շեղում էր առկա արտասանությունը։ Միջին հայերենի առաջին օրինակը, ըստ Աճառյանի, Վահրամ սպարապետի որդի Գրիգորի դեղագրի՝ Բուսայիդի ձեռագիրն է՝ գրված 1037 թվականին, որտեղ գրաբարից այլ տարբերություններից բացի նաև առաջին անգամ կիրառվում է ֆ տառը։ Ներսես Շնորհալին իր առակներն ու հանելուկները գրում էր ժողովրդական՝ միջին հայերենով, իսկ Ընդհանրականը ու Յիսուս Որդին՝ գրաբարով[1]։

Միջին հայերենի կազմավորման գործընթացը զուգադիպում է արաբական տիրապետության վերացմանը, հայ պետականության վերականգնմանը և հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Գյուլբուդաղյան, Սիրակ (1973). Հայերենի ուղղագրության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միջին Հայերենի Բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան եւ Հենրիկ Միսակի Ավետիսյան։ Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 2009։