Միջնորմ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միջնորմ (այլ կիրառումներ)

Միջնորմ՝ շենքերի և կառույցների, կոնստրուկտիվ տարր, որը միմյանցից բաժանում է շենքերի (կառույցների) կից սենյակները։ Միջնրմը սովորաբար ներքին պատող կոնստրուկցիայի դեր է կատարում, երբեմն ծառայում նաև որպես միջհարկային ծածկի հենարան (կրող Միջնորմ)։ Տարբերում են.

  • ստացիոնար
  • հավաքովի-քանդովի
  • շարժական (ձևափոխվող) Միջնորմեր։

Բնակելի շենքերի Միջնորմերը լինում են միջբնակարանային, միջսենյակային և սանիտարական հանգույցների ու խոհանոցի։ Ըստ նշանակման և շահագործման պայմանների Միջնորմերը պետք է բավարարեն ամրության, հրակայունության, խոնավակայունության, ձայնամեկուսիչ և այլ պահանջներ։ Ժամանակակից շինարարությունում Միջնորմերի պատրաստման համար հիմնականում օգտագործում են սալեր (օրինակ՝ գիպսաբետոնային, թեթև բետոններից պատրաստված, փայտատաշեղային), սնամեջ կերամիկական և թեթևբետոնային քարեր, ապակե բլոկներ, հազվադեպ՝ աղյուս և երկաթբետոն։ Բնակելի և հասարակական շենքերի շինարարությունում առավել նպատակահարմար է օգտագործել գործարանային պատրաստման խոշոր տարրերից կառուցված հավաքովի Միջնորմեր։ Բարձր խոնավությամբ սենյակներում կիրառվում են բետոնային սնամեջ սալերից և քարերից կառուցված Միջնորմեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 595