Միսս Հևիշեմ

Միսս Հևիշեմ
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակՉարլզ Դիքենս
Ներկայացված էՄեծ հույսեր
Սեռիգական
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունheiress և ճգնավոր
Դերը կատարել ենԷնն Բենքրոֆթ, Թափենս Միդլթոն և Florence Reed?
 Miss Havisham Վիքիպահեստում

Միսս Հևիշեմ, (անգլ.՝ Miss Havisham) Չարլզ Դիքենսի «Մեծ հույսեր» (1861) վեպի կերպար։ Նա հարուստ, պառաված օրիորդ է, որ մի անգամ խաբվել է եկեղեցու խորանում, և համառորեն պնդում է, որ մինչև կյանքի վերջ կրելու է իր հարսանեկան զգեստը։ Նա ապրում է խարխլված մեծ առանձնատանն իր որդեգրած դստեր՝ Էսթելայի հետ։ Դիքենսը նրան բնութագրում է որպես «այդ վայրի կախարդ»։ Վեպում նա ծրագրում է այնպես, որ երիտասարդ որբ տղան՝ Փիփը, սիրահարվի Էսթելային, որ Էսթելան կարողանա «կոտրել նրա սիրտը»։

Չնայած ֆիլմի տարբերակներում նա հաճախ պատկերվել է որպես ծեր կին, Դիքենսի նշումները ցույց են տալիս, որ վեպի սկզբում նա մոտ 30-35 տարեկան է։ Այնուամենայնիվ, վեպում երևում է, որ արևի լույսից երկարատև մեկուսացումը ծերացրել է նրան։ Նա Դիքենսի գործերում ամենագոթական կերպարներից մեկն է[1]։

Հերոսի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Հևիշեմի հայրը հարուստ գարեջրագործ է, իսկ մայրը մահացել է նրա ծնվելուց շատ կարճ ժամանակ հետո։ Նրա հայրը նորից է ամուսնացել ընտանեկան խոհարարի հետ և ունեցել է ապօրինի որդի՝ Արթուրը։ Միսս Հևիշեմի հարաբերություններն իր խորթ եղբոր հետ լարված են։ Նա ժառանգում է իր հոր հարստության մեծ մասը և սիրահարվում է Քոմփեսոն անունով մի մարդու, որը դավադրություն է կազմակերպում նախանձով լցված Արթուրի հետ, որպեսզի զրկի նրան իր ունեցվածքից։ Նրա զարմիկը՝ Մեթյու Փոքեթը, զգուշացրել էր նրան զգույշ լինել, բայց նա չափից դուրս շատ էր սիրահարված, որպեսզի լսեր նրան։ Հարսանիքի օրը, երբ Միսս Հևիշեմը հագնում էր իր հարսանեկան զգեստը, նա նամակ է ստանում Քոմփեսոնից և հասկանում է, որ նա խաբել է իրեն, և Միսս Հևիշեմը մենակ է մնում եկեղեցու խորանի առաջ։

Նվաստացած ու վշտահար՝ Միսս Հևիշեմը խելագարության է հասնում և մնում է մենակ իր ավերված առանձնատանը՝ Սաթիս Հաուսում․ երբեք չի հանում իր հարսանեկան զգեստը, հագնում է միայն մեկ կոշիկ, հարսանիքի նախաճաշն ու ձեռք չտված տորթը թողնում է սեղանին և միայն մի քանի մարդու է թողնում տեսնել իրեն։ Նա նաև իր առանձնատան ժամացույցները կանգնեցնում է 8։ 45 րոպեի վրա․ ստույգ այն ժամը, երբ նա ստացել էր Քոմփեսոնի նամակը։

«Հիանալի տորթ է։ Հարսանեկան տորթ։ Եվ սա իմն է»,-Միսս Հևիշեմ։
Միսս Հևիշեմը Էսթելայի և Փիփի հետ (Հ․ Մ Բրոք)

Ժամանակն անցել է, և Միսս Հևիշեմը կարգադրել է իր փաստաբանին՝ Միստր Ջեգըրսին, աղջիկ որդեգրել իր համար։

Ես փակված եմ եղել այս սենյակներում շատ երկար ժամանակ, (չգիտեմ, թե որքան երկար․ դուք գիտեք, թե այստեղ ժամը քանիսն է), երբ ասացի նրան, որ մի փոքր աղջկա եմ ուզում մեծացնել ու սիրել և հեռու պահել իմ ճակատագրից։ Ես առաջին անգամ տեսել եմ նրան, երբ ուղարկել էի այս վայրն ամբողջությամբ ավերակների վերածելու․ կարդացել էի նրա մասին թերթերում նախքան ես և աշխարհը կբաժանվեինք։ Նա ասաց, որ ինձ համար կգտնի այդպիսի որբ երեխայի։ Մի գիշեր նա երեխային այստեղ բերեց քնած վիճակում, և ես նրան Էսթելա անվանեցի (գլուխ 49)։

Հովանավորությունից մինչև վրեժխնդրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Միսս Հևիշեմի սկզբնական նպատակն էր Էսթելային պաշտպանել տղամարդու պատճառով տառապանքներից, Էսթելայի մեծանալու հետ նրա նպատակները փոխվում են։

Հավատացեք։ Երբ նա առաջին անգամ եկավ, ես որոշել էի փրկել նրան ինձ բաժին հասած նույնատիպ դժբախտությունից։ Սկզբում ես միայն դա էի ուզում։ Բայց աստիճանաբար մեծանալով և գեղեցկանալով, ես սկսեցի վատանալ և իմ գովասանքներով, զարդերով, խրատներով և իմ այս կերպարանքով միշտ իր առաջ լինելով, որպես զգուշացում իմ անցյալի և քաղած դասերի, ես գողացա նրա սիրտը և տեղը սառույց դրեցի (գլուխ 49)։

Երբ էսթելան դեռ երեխա էր, Միսս Հևիշեմը սկսում է այնպիսի տղաներ փնտրել, որոնցով Էսթելան տղամարդկանց սրտերը կոտրելու փորձ ձեռք կբերեր։ Եվ այդպիսով Միսս Հևիշեմն իր ցավի վրեժը կլուծեր։ Փիփը՝ պատմողը, հնարավոր զոհերից է։ Միսս Հևիշեմը մեծ եռանդով նրան շքեղ զարդեր է տալիս, որպեսզի ավելի ընդգծի նրա գեղեցկությունը և ցույց տա հսկայական սոցիալական անդունդը նրա և Փիփի միջև։ Երբ, որպես չափահաս, Էսթելան մեկնում է Ֆրանսիա կրթություն ստանալու, Միսս Հևիշեմը նրան անհամբերությամբ հարցնում է՝ «Զգու՞մ ես, որ կորցրել ես նրան»։

Վեպում ավելի ուշ Միսս Հևիշեմը զղջում է, երբ Էսթելան ամուսնանում է Փիփի հակառակորդ՝ Բենթլի Դրամլի հետ, և նա հասկանում է, որ կոտրել է Փիփի սիրտը նույն այն ձևով, որով իր սիրտն էին կոտրել։ Անձնական վրեժխնդրությունը ինչ-որ կերպ բավարարելու փոխարեն, նա միայն ավելի շատ ցավ է պատճառում։ Միսս Հևիշեմը ներում է խնդրում Փիփից։

Միսս Հևիշեմը ներում է խնդրում Փիփից (Ֆ․ Ա․ Ֆրեյզեր)
Մինչև ես չխոսեցի Էսթելայի հետ նախորդ օրը և մինչև չտեսա քեզ հայելու մեջ, որն ինձ ցույց տվեց մի ժամանակ իմ ունեցած զգացմունքները, ես չէի հասկանում, թե ինչ եմ արել։ Այս ի՜նչ եմ արել ես։ Ի՜նչ եմ արել (գլուխ 49)։

Փիփի հեռանալուց հետո, Միսս Հևիշեմի զգեստը սկսում է այրվել բուխարու կրակից։ Փիփն արագ ներս է նետվում և փրկում է նրան։ Այնուամենայնիվ, նա լուրջ այրվածքներ էր ստացել մարմնի դիմացից (նա մեջքի վրա պառկած էր), մինչև կոկորդ։ Վեպում նրա վերջին բառերը (զառանցքանքի մեջ) ուղղված են եղել Փիփին՝ հիշատակելով և՛ Էսթելային, և՛ մի գրություն, որն ինքը՝ Միսս Հևիշեմն է տվել Փիփին իր ստորագրությամբ։ «Վերցրու մատիտը և գրիր իմ անունի տակ՝ «Ես ներում եմ նրան»»։

Վիրաբույժը վիրակապում է նրա այրվածքները և ասում է, որ դրանք «անհույս չեն»։ Այնուամենայնիվ, չնայած կարճ ժամանակում ապաքինվելուն, նա մի քանի շաբաթ հետո մահանում է՝ թողնելով Էսթելային իր գլխավոր ժառանգորդը, և նաև զգալի գումար է թողնում Հերբերտ Փոքեթի հորը՝ Փիփի հիշատակման արդյունքում։

Այդ ժամանակ տեղեկություններ էին պտտվում, որ Սիդնեյի Նյութաուն արվարձանից Էլիզա Էմիլի Դոնիթորնի փեսացուն լքել էր նրան հարսանիքի օրը, և նա իր մնացած կյանքն անցկացրել է մռայլ տանը, նրա հարսանեկան նեխած տորթն այդպես էլ մնացել է սեղանի վրա, իսկ մուտքի դուռն անուշադրության մատնված մշտապես կիսաբաց է մնացել, այն դեպքի համար, եթե իր փեսացուն երբևէ վերադառնա։ Այդ ժամանակ լայնորեն տարածված էր, որ նա համարվում է Դիքենսի ստեղծած Միսս Հևիշեմի նախատիպը, թեև սա հնարավոր չէ ապացուցել[2]։

1965 թվականի Փենգուին հրատարակության մեջ Անգուս Քալդերը նշել է գլուխ 8-ի վրա, որ ոչ այդքան հայտնի վիպասան «Ջեյմս Փայնը պնդում է, որ ինքն է Դիքենսին տվել Միսս Հևիշեմի կերպարի գաղափարը՝ ելնելով իր ծանոթի կենդանի օրինակից։ Նա հայտարարել է, որ Դիքենսի նկարագրությունը «ամենևին էլ չափազանցված չէ»»[3]։ Փաստագրված է, որ Դիքենսը հանդիպում է մի հարուստ մենակյացի՝ Էլիզաբեթ Փարքեր անունով, որի հիման վրա էլ, կարծիք կա, որ ստեղծվել է կերպարը, քանի դեռ նա մնում էր Նյուփորթում, Շրոփշայում, Հևիշեմ անվան դատարանի մոտ[4]։

Ուայթ կղզու Բոնչըրչ գյուղից Մարգարիտ Քեթրին Դիքը կապիտան Սամուել Դիքի դուստրն էր, որն ապրում էր «ամենաբարձրադիր» Բոնչըրչում։ 1849 թվականի ամառը Դիքենսն անցկացնում է Բոնչըրչում՝ «Դավիթ Կոպպերֆիլդ» վեպը գրելով, և Միսթր Դիքի կերպարը (որն ապրել է Միսս Բեթսի Թրոթվուդի հետ), հիմնվում է Մարգարիտի եղբայր Չարլզ Ջորջ Դիքի օրինակի վրա, որը սովորաբար զբոսնում էր Դիքենսի հետ Սենթ Բոնիֆեյսով։ 1860 թվականին Մարգարիտին խաբում են՝ թողնելով եկեղեցու խորանի առաջ, և դրանից հետո նա մենակյաց կյանք է վարում Բոնչըրչում։ Դիքենսի դուստրերն այցելում են Բոնչըրչ 1860 թվականին և մնում են ծխական քահանայի հետ, որը պատրաստվում էր ամուսնանալ Մարգարիտ Դիքի հետ, և, ենթադրաբար, Դիքենսը Միսս Հևիշեմի կերպարը ստեղծել է՝ հիմնվելով Մարգարիտ Դիքի օրինակի վրա, բայց նրան անվանել է հարևանի՝ Միսս Հեվիլենդի անունով[5][6]։ Շատ լրագրողներ զուգահեռներ են տարել լքված Միսս Հևիշեմի և մյուս լքված հարսնացուների միջև (կյանքն ընդօրինակում է արվեստը), ինչպես օրինակ Ալիս Պինարդ-Դոգոսի լայնորեն տարածում գտած դեպքը, որը 1894 թվականին ինքնասպան էր եղել[7]։

Այլընտրանքային տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսս Հևիշեմի կրակը», (1979, վերանայված 2001 թվականին), Դոմինիկ Արգենտոյի գրած օպերան է Ջոն Օլոն-Սքրիմգուրի լիբրետոյով՝ հիմնված Դիքենսի ստեղծած կերպարի վրա։ ամբողջ պատմությունը ներկայացվում է հիշողության ձևով Միսս Հևիշեմի մահվան վերաբերյալ հարցաքննության ընթացքում։ Օպերայում նրա անունը «Ավրելիա» է։

Ռոնալդ Ֆրեյմի 2013 թվականի վեպը՝ «Հևիշեմը», ոչ կանոնական պատմություն է Միսս Հևիշեմի վաղ կյանքի մասին։ Պատմությունը պատմում է Միսս Հևիշեմի (որի անունը Քեթրին է)՝ որպես գարեջրագործի դստեր մասին (որի անունը Քեթրին է)։ Պատմությունն ավելին է պատմում, քան փեսացուից խաբված լինելու անպատվաբեր տրավման է, և շարունակում է այն, որ Միսս Հևիշեմն իր ձեռքն է վերցնում ընտանեկան բիզնեսը նախքան վրեժխնդիր խելացնորության մեջ ընկնելը, որդեգրում է Էսթելային և կազմակերպում է Էսթելայի և Փիփի հանդիպումը։

Ե՛վ «Արևամուտի պարտեզ», և՛ «Ի՞նչ է երբևէ եղել Բեյբի Ջեյնի հետ» ֆիլմերը ոգեշնչված են Դևիդ Լինի «Մեծ հույսեր» վեպի էկրանավորման վրա, ինչպես եղել են Նորմա Դեսմոնդի և Բեյբի Ջեյն Հուդսոնի կերպարները և նրանց տները[8]։

Ֆիլմում և հեռուստատեսությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ հույսեր» ֆիլմի էկրանավորումներում Միսս Հևիշեմի դերը խաղացել են տարբեր դերասաններ ներառյալ՝

  • Գրեյս Բարթոն (1917)
  • Մերի Դինսեն (1922)
  • Ֆլորենս Ռիդ (1934)
  • Մարտիտա Հանթ (1946)
  • Էսթել Ուինդվուդ (1954)
  • Մարջորի Հովթրի (1959)
  • Մաքսին Օդլի (1967)
  • Մարգարիտ Լեիթոն (1974)
  • Ջոան Հիքսոն (1981)
  • Ջիլ Ֆորսթեր (1987)
  • Ժան Սիմոնս (որը նախկինում խաղացել է Էսթելայի դերը 1946 թվականին) (1989)
  • Էնն Բենկրոֆթ (1998) (տարբերակ, որն արդիականացվել է 20-րդ դարին համապատասխան և մի քանի կերպարների անուններ փոփոխվել են)
  • Շառլոտա Ռեմփլինգ (1999)
  • Ջիլիան Անդերսոն (2011, 3 մասից բաղկացած հեռուստասերիալի էկրանավորում)[9][10][11]
  • Հելենա Բոնեմ Քարթեր (2012) (այս տարբերակում հերոսի անունն «Էլեոնորա» է, բայց ոչ ոք նրան այդպես չի դիմում)[12][13]
  • Թափենս Միդլթոն (2015) («Դիքենսյան» բազմասյուժե հեռուստասերիալում, այս տարբերակում հերոսի անունն «Ամելիա» է և նրան այդպես են դիմում)
  • Տաբու (2016) (Ֆիտորում, հինդի տարբերակ, որպես Բեգում Հազրաթ)
  • Օլիվյա Քոլման (2023) (Այս տարբերակում հերոսի անունը «Ամելիա» է և նրան այդպես են դիմում)[14]

Գիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսս Հևիշեմի ազդեցություն» վիճակը ստեղծել են գիտնականները, որպեսզի նկարագրեն մարդուն, որը տառապում է կորսված սիրո ցավոտ կարոտից, որը կարող է դառնալ ֆիզիկապես կախվածություն առաջացնող հաճույք՝ ուղեղում հատուցման և հաճույքի կենտրոնների ակտիվացմամբ, որոնք կարգավորում են կախվածություն առաջացնող վարքագիծը՝ կենտրոններ, որոնք պատասխանատու են տենչի և թմրանյութերի, ալկոհոլի և խաղամոլության կախվածությոն համար[15][16][17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Gothic in Great Expectations». British Library. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  2. Ryan, J. S. «Donnithorne, Eliza Emily (1826–1886)». Australian Dictionary of Biography. Canberra: National Centre of Biography, Australian National University.
  3. Great Expectations (1965 ed.). New York City: Penguin Books. 1861. ISBN 978-0393960693.
  4. Kasprzak, Emma (2012 թ․ հունվարի 11). «Dickens bicentenary: Shropshire celebrates links». BBC News. London, England: BBC. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  5. “Lockdown research uncovers the true identities of two Dickens’ characters, and they lived in Bonchurch”. OntheWight.com. Retrieved 16 August 2021
  6. «YouTube launch of short film Dickens Island about author's links with Bonchurch WATCH». Isle of Wight County Press (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. "Bridal Suicide, Miss Havisham, and Charles Dickens' Great Expectations" (2023) [1]
  8. Mazur, Matt (2011 թ․ հունվարի 5). «The Devil is a Woman: Sunset Boulevard, Norma Desmond, and Actress Noir». International Cinephile Society. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  9. «BBC One – Great Expectations – Miss Havisham». Bbc.co.uk. 1970 թ․ հունվարի 1. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Osborn, Michael (2011 թ․ դեկտեմբերի 24). «BBC News – Great Expectations: Miss Havisham given 'youthful' air». Bbc.co.uk. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  11. Gillian Anderson. «TV blog: Great Expectations: Falling in love with Miss Havisham». BBC. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  12. Collin, Robbie (2012 թ․ նոյեմբերի 29). «Great Expectations, review». The Daily Telegraph. London. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  13. «Gothic expectations: look at Helena Bonham Carter as Miss Havisham». The Guardian. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  14. «Olivia Colman is unrecognisable as Miss Havisham in Great Expectations». 2023 թ․ փետրվարի 6.
  15. O'Connor, Mary-Frances; Wellisch, David K.; Stanton, Annette L.; Eisenberger, Naomi I.; Irwin, Michael R.; Lieberman, Matthew D. (2008 թ․ օգոստոսի 15). «Craving love? Enduring grief activates brain's reward center». NeuroImage. 42 (2): 969–972. doi:10.1016/j.neuroimage.2008.04.256. PMC 2553561. PMID 18559294.
  16. Perry, Keith (2008 թ․ հունիսի 28). «Pining for lost love can be physically addictive». The Daily Telegraph. London, England. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  17. Selway, Jennifer (2012 թ․ դեկտեմբերի 1). «Charles Dickens' greatest heroine». Daily Express. London, England: Trinity Mirror. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.