Միսսիսիպիի ցեխ

Mud pie
Ենթակատեգորիաքաղցր կարկանդակ Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
CuisineԱՄՆ խոհանոց Խմբագրել Wikidata
Կազմված էշոկոլադ Խմբագրել Wikidata

Կարկանդակ «Միսսիսիպիի ցեխ» կամ Միսսիսիպիի ցեխանման կարկանդակ (անգլ.՝ Mississippi mud pie), աղանդերային շոկոլադե կարկանդակ կամ տորթ, որը հավանաբար ծագել է ամերիկյան Միսսիսիպի նահանգում, որտեղից էլ ստացել է իր անվանումը[1]։ Բաղկացած է շոկոլադե թխվածքաբլիթի փխրուն շերտերի վրա լցված շոկոլադե թանձրուկից (բիսկվիթ կամ մանրահատօիկ շոկոլադով թխվածքաբլիթ)[2]։ Երբեմն կարկանդակը պատում են շոկոլադե կրեմով, այնուհետև հարած սերուցքով և զարդարում շոկոլադե քերուկներով։ Մատուցելուց առաջ սառեցնում են[3]։ Սովորաբար մատուցվում է պաղպաղակի հետ։

«Միսսիսիպիի ցեխ» անվանումը գալիս է կարկանդակի տեքստուրայից, որը հիշեցնում է Միսիսիպի գետի ճահճոտ և փխրուն ափերը[4]։ Մեկ այլ տարբերակով, կարկանդակը նման է կպչուն կավե բլիթների, որոնք պատրաստում են խաղացող երեխաները[5]։

«Միսսիսիպիի ցեխ» կարկանդակը դարձել է բրաունիի և շոկոլադե ֆաջի տարատեսակ, որոնք արդեն գոյություն ունեին Միացյալ Նահանգներում: Ըստ տարբեր աղբյուրների՝ այն առաջացել է 1970-ականների և 1980-ականների միջև[6]։ Նրա մասին տպագիր առաջին հայտնի հիշատակումը թվագրվում է 1975 թվականին[7]։

Կարկանդակը սովորաբար ունի շատ խոնավ տեքստուրա, որը վատ է պահպանում ձևը, և այն հաճախ պատրաստվում է կամ շերտավոր կարկանդակի կամ թխվածքի այլ կաղապարի մեջ։ Կեղտոտ կարկանդակի տարբեր բաղադրատոմսեր ունեն բազմաթիվ հավելումներ: Դրանցից որոշները կարող են ներառել սուրճ, զեֆիր, պեկանի ընկույզ, ընկույզ, կարամել, բուրբոն կամ նույնիսկ մրգային միջուկներ, ինչպիսիք են բալը կամ արքայախնձորը[8]։

Չնայած Միսսիսիպիի ցեխ թխվածքը սկզբնապես կապված էր ԱՄՆ հարավային նահանգների խոհանոցի հետ, սակայն այն տարածվել է նաև այդ սահմաններից դուրս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «What Is Mud Cake?». wiseGEEK. Արխիվացված է օրիգինալից 2020-11-16-ին. Վերցված է 2014-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Шоколадный пирог «Грязь Миссисипи»». Արխիվացված է օրիգինալից 2022-06-28-ին. Վերցված է 2022-08-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Mississippi mud pie». Արխիվացված է օրիգինալից 2022-07-14-ին. Վերցված է 2022-08-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Small, Ernest (2009-01-01). Top 100 Food Plants. NRC Research Press. էջ 170. ISBN 978-0-660-19858-3.
  5. The Oxford Companion to Sugar and Sweets. Verlag=Oxford University Press, 2015. — ISBN=978-0-19-931361-7. — 464 p.
  6. «A Muddy Cake Story». Արխիվացված է օրիգինալից 2022-08-11-ին. Վերցված է 2022-08-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «mud-pie, n.». Oxford English Dictionary (Online ed.). Oxford University Press. Վերցված է 2012-12-19-ին.
  8. «What is Mud Cake?». Արխիվացված է օրիգինալից 2022-08-11-ին. Վերցված է 2022-08-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)