«Միստերիա-բուֆ» (բուֆը, հավանական է, որ bouffe/buffa-ից — կոմիկական օպերա), Վլադիմիր Մայակովսկու սոցիալ-կենցաղային պիեսը, առաջին խմբագրումը եղել է 1918 թվականին, վերախմբագրումը՝ 1921 թվականին։
Պիեսը գրվել է Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձին և Կենտրոնական բյուրոյի կողմից ներառվել է տոնախմբության մեջ։ Միջոցառման պրեմիերան կազմակերպվել է Վսևոլոդ Մեյերխոլդի և պիեսի հեղինակի կողմից, ձևավորված նկարիչ Կազիմիր Մալևիչի կողմից, կայացել է 1918 թվականի նոյեմբերի 7-ին Երաժշտական դրամայի թատրոնում[1]։ Մայակովսկին միջոցառման մեջ կատարել է «Ուղղակի մարդու» դերը, չներկայացած կատարողների փոխարեն նա ստիպված խաղաց նաև Մափուսայիլի և սատանաներից մեկի դերը[1]։
1921 թվականի ամռանը «Միստերիա-բուֆը» ներկայացվել է կրկեսում Կոմինտերնի III կոնգրեսի համար, գերմաներենի թարգմանությունը կատարել է՝ Ռիտա Ռայթը։ Այդ բեմադրության համար, կատարված Ալեքսեյ Գրանովսկու կողմից, Մայակովսկին գրել է նախաբան, և դրվագ երկրորդ գործողությունում[2]։
Առանձին հրատարակության «Միստերիա-բուֆ»-ի երկրորդ խմբագրումը դուրս է եկել 1921 թվականի հունիսին[2]։