Միրեյ Բալեստրազի ֆր.՝ Mireille Ballestrazzi | |
Կրթություն՝ | France's National Police College? |
---|---|
Մասնագիտություն՝ | police officer |
Ծննդյան օր | սեպտեմբերի 2, 1954[2] (70 տարեկան) |
Ծննդավայր | Օրանժ (Ֆրանսիա) |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Mireille Dominique Anne Choquet[1] |
Պարգևներ | |
Միրեյ Բալեստրազի (ֆր.՝ Mireille Ballestrazzi, սեպտեմբերի 2, 1954[2], Օրանժ (Ֆրանսիա)), ֆրանսիացի պետական գործիչ, Ինտերպոլի նախագահ (2012-ից 2016 թվականներ), առաջին կինը, որը ղեկավարում էր այդ կազմակերպությունը։
Անտիկ գրականության և հին լեզուների ուղղությամբ կրթություն է ստացել։ Այն բանից հետո, երբ սկսել են Ֆրանսիայի ոստիկանության ազգային դպրոց ընդունել նաև կանանց, դասընթաց է անցել և 1976 թվականին դարձել է ոստիկանության կոմիսար։ 1978 թվականից ծառայել է Բորդոյում, որտեղ գլխավորել է դատական ոստիկանության կենտրոնական վարչության բանդիտիզմի դեմ պայքարի խումբը (DCPJ)[4][5]:
Միրեյ Բալեստրազին նաև ղեկավարել է Արվեստի գործերի հափշտակության դեմ պայքարի կենտրոնական բյուրոն (OCRVOOA): Այդ պաշտոնում լայն ճանաչում է ձեռք բերել 1987 թվականին, երբ իրականացրել է գործողությունը՝ գտնելով Ժան Բատիստ Կորոյի չորս նկարները, որոնք գողացել էր Սեմյուր-Ան-Օսուան[5]։
1991 թվականին նրան շնորհվել է դիվիզիոնային կոմիսարի կոչում, 1993 թվականին Բալեստրազին դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Այաչչոյի ոստիկանությունը։ 1996-ից 1998 թվականներին եղել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Ժ.-Պ. Շևենմանայի տնտեսական և ֆինանսական հարցերի գծով։ Դա ամենաբարձր պաշտոնն էր, որը երբևիցե կին էր զբաղեցնում ֆրանսիական ոստիկանությունում[6]։
2010 թվականին Միրեյ Բալեստրազին նշանակվել է Ազգային ոստիկանության գլխավոր տեսուչ և Ինտերպոլի գործադիր կոմիտեի Եվրոպայի գծով փոխնախագահի օգնական։
2012 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 10-ը Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահն է։ Եղել է այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը[7]։
2013 թվականին դարձել Է Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի շքանշանի հրամանատար[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրեյ Բալեստրազի» հոդվածին։ |