Բնակավայր | ||
---|---|---|
Միրզաան | ||
վրաց.՝ მირზაანი | ||
Երկիր | Վրաստան | |
Համայնք | Դեդոփլիս Ծղարոյի շրջան և Սիղնաղի գավառ | |
ԲԾՄ | 750 մետր | |
Պաշտոնական լեզու | վրացերեն | |
Բնակչություն | 433 մարդ (2014) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | 1605[1] | |
| ||
Միրզաան (վրաց.՝ მირზაანი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Կախեթի մարզի Դեդոփլիս Ծղարոյի շրջանում[2]։ Գտնվում է Իորիի հարթավայրի վրա, ծովի մակերևույթից 750 մետր բարձրության վրա։ Դեդոփլիս Ծղարոից 15 կմ հեռավորության վրա։
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 433 մարդ[3]։ Բացարձակ մեծամասնությունը վրացիներն են, որոնք կազմում են գյուղի բնակչության 96,5 %-ը։