Միրիամ Լիսետե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1885[1] |
Ծննդավայր | Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 11, 1969[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ռեդինգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Lowther College? |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Միրիամ Լիսետե (սեպտեմբերի 9, 1885[1], Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 11, 1969[1], Ռեդինգ), անգլիացի օպերային սոպրանո, որի կարիերան տևել է 35 տարի՝ 1910-ական թվականների կեսերից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Եղել է նաև երգեցողության ուսուցչուհի և հիմնադրել «Միրիամ Լիսետե կրթաթոշակը»։
Միրիամ Լայսետը ծնվել է 1885 թվականին Անգլիայի Չեշիր կոմսության Օվեր գյուղում։ Վաղ մանկությունն անցկացրել է տարբեր վայրերում՝ Հոնկոնգ և Սինգապուր, քանի որ հայրը «Blue Star Shipping Line» ընկերության նավապետ էր[2][3]։
Երգել սովորել է Լանկաշիր կոմսության Լիթամ քաղաքի Լոութեր քոլեջում։ Նրան առաջինը նկատել է Նելլի Մելբան ու խորհուրդ տվել մեկնել Փարիզ՝ ուսումը շարունակելու իր ուսուցչուհու՝ Մաթիլդա Մարքեզիի մոտ։ Կատարելագործվել է նաև իր՝ Մելբայի, Յան Ռեշկեի, իսկ Միլանում՝ Վինչենցո Սաբատինիի մոտ[4]։ Դեբյուտը կատարել է Հռոմում 1911 թվականի նոյեմբերի 7-ին Միրիամ Լիսետե անունով՝ կատարելով «Մադամ Բատերֆլայ» օպերայի գլխավոր դերը[2]։
Որպես Միրիամ Լիսետե Լոնդոնում հանդես է եկել 1912 թվականին Քեննինգթոնյան թատրոնում։ Նույն տարում ամուսնացել է օպերային երգիչ Ջորջ Էդուարդ Վեբստեր Ռոբինսոնի հետ։ 1913 թվականի հունիսի 16-ին ծնվել է նրանց միակ երեխան՝ Մորիս Ռոբինսոնը[2]։ 1915 թվականի մայիսին սըր Թոմաս Բիչեմը նրան առաջին անգամ լսել է «Տրավիատա» օպերայում ու անմիջապես հրավիրել երգելու Տատյանայի դերերգը Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում։ Նա դարձել է Բիչեմի սիրելի երգչուհին ու պարբերաբար հանդես եկել վերջինիս «Beecham Opera Company» ընկերության հետ[5]։
Դեկտեմբերի 28-ին հանդես է եկել Լիզա Լեհմանի «Everyman» օպերայի պրեմիերայի ժամանակ, այնուհետև՝ Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից Անտոնինայի ու «Կախարդական սրինգը» օպերայից Պամինայի դերերգերով։ 1916 թվականի հոկտեմբերի 14-ին երգել է Մանչեստերում՝ ռուսական ու ֆրանսիական երաժշտության համերգներին[2]։
Կովենտ գարդեն արքունական թատրոնում երգել է 1919 -1929 թվականներին[6]։ 1922 թվականին միացել է Բրիտանական ազգային օպերային ընկերությանը, իսկ նույն տարում ավելի ուշ՝ ամուսնալուծվել։ 1929 թվականին Աստրա Դեզմոնդի հետ երգել է Ֆրեդերիկ Դիլիուսի «A Mass of Life» օպերայում։
1931 թվականի սեպտեմբերի 19-ին նրա որդի Մորիսը մահացել է ստրեպտոկոկային վարակից, երբ ընդամենը 18 տարեկան էր։ Մայրը շարունակել է երգել՝ հանդես գալով Ռիխարդ Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերայից Մարշալինի դերերգով[2], իսկ 1935 թվականին հանդես է եկել Պաուլ Հինդեմիթի «Կարդիլյակ» օպերայի բրիտանական պրեմիերային։ 1944 թվականին, համարյա 60 տարեկան հասակում Միջին Արևելքում հանդես է եկել բրիտանական զորաջոկատների առջև[2]։
Հանգստի անցնելուց հետո զբաղվել է դասվանդելով։ Վախճանվել է 83 տարեկան հասակում՝ 1969 թվականի օգոստոսի 11-ին Անգլիայի Ռեդինգ քաղաքի «Royal Berks» հիվանդանոցում[2]։ Նրա ունեցվածքի մեծ մասն օգտագործվել է «Միրիամ Լիսետե կրթաթոշակ»-ի հիմնադրման համար, որը հնարավորություն է տալիս դրան արժանացածներին կրթություն ստանալ Ֆրանսիայի ցանկացած վայրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ֆրանսիական երաժշտության մեկնաբանման վրա[7]։
Լիսետեի ձայնագրությունների մեջ մտնում են՝ «Ֆաուստ» օպերան ամբողջությամբ[8], կարևոր հատվածներ իռլանդացի կոմպոզիտոր Ուիլյամ Վինսենտ Ուոլասի «Մարիտանա» օպերայից[9], Սանտուցցայի դերերգը «Գեղջկական ասպետություն» օպերայից և Նեդդան «Պայացներ» օպերայից[10]։ Նախապատրաստվել է ամբողջական դիսկոգրաֆիա[5]։
Նրա ձայնագրություններին մասնակցել են տարբեր երաժիշտներ ու դիրիժորներ[5]։
Միրիամ Լիսետեի կատարած գլխավոր դերերն էին՝
|