Միրկո Կովաչ Mirko Kovač | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1938[1][2][3][…] |
Ծննդավայր | Petrovići, Նիկշիչ, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 19, 2013[2][3] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Ռովին, Իստրիա, Խորվաթիա |
Գերեզման | Rovinj City Cemetery[4][5] |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | Հարավսլավիայի Թագավորություն, ՀՍՖՀ և Խորվաթիա |
Կրթություն | Բելգրադի արվեստի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | «Vrata od utrobe», «Gubilište», «Moja sestra Elida», «Malvina» |
Անդամակցություն | Doclean Academy of Sciences and Arts? |
Պարգևներ | |
Ամուսին | Slobodana Matić Kovač?[8] |
Mirko Kovač Վիքիպահեստում |
Միրկո Կովաչ (խորվ.՝ Mirko Kovač, 26 դեկտեմբերի, 1938, Պետրովիցի, Հարավսլավիայի թագավորություն - 19 օգոստոսի, 2013, Ռովին, Խորվաթիա), հարավսլավացի, խորվաթ, չեռնոգորցի և սերբ գրող, ակնարկագիր, սցենարիստ, «Ninova nagrada» ամսագրի մրցանակի (1978), Հերդերի մրցանակի (1995), Վիլենցի մրցանակի (2003) դափնեկիր։ 20-րդ դարի երկրորդ կեսի սլավոնացի հայտնի գրողներից է։
Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Բելգրադ։ Ավարտել է մայրաքաղաքի համալսարանի դրամատուրգիայի ֆակուլտետը։
Առաջինը տպագրվել է նրա «Gubilište» վեպը՝ 1962 թվականին։ Վեպը քննադատության է արժանացել Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության գրական պաշտոնական իշխանությունների կողմից և մեղադրվել սոցիալիստական աշխարհը խեղաթյուրված ներկայացնելու համար։ Մյուս կողմից, Կովաչին ընդդիմադիր քննադատները կոչեցին Հարավսլավիայի գրականության «флагманом волны нуар»։
1978 թվականին հրատարակել է իր ամենահայտնի «Vrata od utrobe» վեպը, որտեղ նկարագրել է հայրենի Հերցեգովինայի կյանքը։ Վեպն արժանացել է Սերբիայի «Ninova nagrada» ամսագրի գրական մրցանակին։
1990-ական թվականների սկզբներին Ֆիլիպ Դավիդի և Վիդոսավ Ստևանովիչի հետ հիմնել է Անկախ գրողների միությունը՝ որպես Սլոբոդան Միլոշևիչի կառավարության դեմ ուղղված շարժում։
Լինելով անձնական ազատության և հանդուրժողականության կողմնակիցը՝ 1991 թվականին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից, որտեղ բնակվել էր երկար տարիներ, տեղափոխվել է Ռովին (Խորվաթիա)։ Դա գրողի անձնական բողոքն էր Սերբիայի այդ ժամանակվա իշխանությունների դեմ։
Խորվաթիայում նա միացել է «Feral Tribune» երգիծական ամսագրի շուրջը ձևավորված ընդդիմությանը, որը շարունակում էր պայքարել ինչպես սերբ, այնպես էլ խորվաթ ազգայնականների դեմ։ Երկար տարիներ հայտնի հոդվածաշարի հեղինակն է եղել։ «Ազգայնականությունը մարդկանց հիմար է դարձնում»,— մի անգամ ասել է նա։
Միրկո Կովաչը հեղինակ է վեպերի, պատմվածքների ժողովածուների, ակնարկների, պիեսների և հարավսլավական կինոմատոգրաֆիայի ամենահայտնի ֆիլմերի սցենարների, որոնցից են՝ «Lisice» («Աղվեսներ»), «Okupacija U 26 Slika» («Շրջափակումը 26 նկարներում»), «Pad Italije» («Իտալիայի անկումը») и «Tetoviranje».
Գրական քննադատները Կովաչին անվանել են 20-րդ դարի հարավսլավական գրի լավագույն ոճաբաններից մեկը։ Գնահատելով Կովաչի ստեղծագործությունը՝ բոսնիացի բանաստեղծ Միլյա Ստոիչն ընդգծել է դրա ճշտությունը, կատարելությունը և երաժշտականությունը։
Կովաչն արժանացել է միջազգային և ազգային մի շարք գրական մրցանակների, այդ թվում «Ninova nagrada» ամսագրի մրցանակի (1978), Հերդերի մրցանակի (1995), Վիլենցի մրցանակի (2003), Բելգրադի, Սարաևոյի, Զագրեբի, Պոդգորիցեի մի շարք գրական մրցանակների։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրկո Կովաչ» հոդվածին։ |
|