![]() | |
տեսակ | որմնանկար |
նկարիչ | Խոան Միրո |
տարի | 1979 |
ստեղծման երկիր | ![]() |
նյութ | խեցեգործություն |
գտնվում է | Wilhelm-Hack-Museum? |
քաղաք | Լուդվիգսհաֆեն ամ Ռեին |
Ծանոթագրություններ | |
![]() |
Միրոյի պատ, խճանկար, Վիլյամ Հաք թանգարանի պատին, պատրաստված 1979 թվականին։ Պատին պատկերված են գունագեղ և տարօրինակ արարածներ։ Աշխատանքը պատրաստել է Ժոան Գարդի Արտիգասը[1], ով աշխատել է Խոան Միրոյի ղեկավարությամբ։ Ըստ Միրոյի կողմից պատրաստված 1:10 դասավորության, պատրաստվել է 7200 կտոր։ ավարտված աշխատանքի վրա կան երկու նկարիչների ստորագրություններ։ Միրոյի ստորագրությունը թվագրված չէ, Արտիգասի ստորագրության մեջ նշված է 1979 թվականը։
Արտիգասը սյուրռեալիստների երկրորդ սերնդի նկարիչ էր։ Նա քսան տարի աշխատել է Միրոյի հետ՝ ստեղծելով նմանատիպ աշխատանքներ Մադրիդում ՅՈՒՆԵՍԿՕ-ի, IBM-ի և Պալասի Կոնգրեսի համար[2]։
Աշխատանքը ցուցադրվել թանգարանի կառուցման ավարտին, որը կառուցվել է Ուիլյամ Հաքի նվիրաբերված հավաքածուն պահելու համար[3]։
Սալիկները այրվել են Բարսելոնայի Գալյիֆա քաղաքի մերձակայքում գտնվող գյուղում։ Գյուղից մինչև թանգարան 1200 կմ էր։ Սալիկները տեղափոխում էին ջորիով, բեռնատարով և երկաթուղով։
Ներկայումս պատը աղտոտվել է, սակայն չի մաքրվում մաքրման գործընթացի բարձր արժեքի պատճառով։