Միցնեֆեթ (եբրայերեն՝ מִצְנֶפֶת), Իսրայելի պաշտպանության բանակում սաղավարտի հատուկ ծածկոց։ Իրենից սաղավարտի վրա ամրացված քողարկման ցանցի հատուկ մեծ կտոր է ներկայացնում։ Միցնեֆեթը դժվարացնում է զինվորի գլխի ստվերապատկերի ճշգրտումը հակառակորդի համար, մասնավորապես բաց տարածքի (ինչպես անապատի, այդպէս էլ՝ անտառաի պայմաններում) ֆոնին։ Բացի այդ, միցնեֆեթը քողարկում է սաղավարտի վրա տեղադրված լրացուցիչ սարքավորումները։ Լրացուցիչ ստվեր է տալիս շոգ եղանակին։
Ի սկզբանե «միցնեֆեթ» էր կոչվում հուդայական քահանայապետի գլխաշորը, որը, ամենայն հավանականությամբ, չալմայի տեսք ուներ (քանի որ «միցնեֆեթի» եզրի բառացի թարգմանությունն է «շապիկ», «փաթաթվածք»)[1]