Միքայել Պապաջանյան | |
---|---|
Ծնվել է | 1868 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1929 |
Մահվան վայր | Թիֆլիս, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն → Հայաստանի Առաջին Հանրապետություն → ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Նովոռոսիյսկի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, հասարակական գործիչ և Երդվյալ հավատարմատար |
Գործունեություն | հասարակական-քաղաքական գործիչ, 4-րդ Պետական դումայի, հայ ազգային պատվիրակության անդամ, եղել է ՀՕԿ-ի Փարիզի մասնաճյուղի նախագահ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ |
Կուսակցություն | Կադետներ |
Անդամություն | Հայոց ազգային խորհուրդ և Fourth State Duma of the Russian Empire? |
Michael Papadjanian Վիքիպահեստում |
Միքայել Հովհաննեսի Պապաջանյան (սեպտեմբերի 7, 1868[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1929, Թիֆլիս, ԽՍՀՄ), հասարակական-քաղաքական գործիչ, Ռուսաստանի 4-րդ Պետական դումայի (1912-1917), հայ ազգային պատվիրակության անդամ, եղել է ՀՕԿ-ի Փարիզի մասնաճյուղի նախագահ, Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (1917) և Հայոց Ազգային պատվիրակության (1919-1922) անդամ[2]։
Ավարտել է Նովոռոսիյսկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Եղել է Պետական դումայի անդամ[3], Ալեքսանդրապոլի քաղաքային խորհրդի անդամ, Բաքվի բարիստերների կոմիտեի անդամ մինչև դրա լուծարումը։ Նախագահել է Հայ օգնության կոմիտեն։
1918 հունիսին Ավետիս Ահարոնյանի և Ալեքսանդր Խատիսյանի հետ համատեղ եղել է Պոլիս համաժողովի Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում, որտեղ պետք է որոշում կայացվեր Բաթումի պայմանագրի վերաբերյալ։ Հունիսի 4-ին Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրել են ՀՅԴ-ականներ Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը և Միքայել Պապաջանյանը[4], որպես խաղաղարար պատվիրակության անդամ[5][6]։
Որպես պատվիրակության անդամ Ավետիս Ահարոնյանի և Համո Օհանջանի հետ մեկտեղ Միքայել Պապաջանյանը մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսին[7][8]
Մենք ընդունում ենք, որ գոյություն ունի անկախ Ադրբեջան ու անկախ Վրաստան։ Դուք էլ ընդունեք, որ կա Միացյալ Հայաստան։ Մեզ համար և մեր թուրքահայ եղբայրների համար բարոյական առումով դա կարևոր է։ Եթե այդ հարցերի շուրջ չպայմանավորվենք, ապա մենք ոչ միայն չենք կարող ձեզ հետ ստորագրել Կոնֆերանսին ուղղված դիմումը․․․ - Միքայել Պապաջանյան[9]
|